«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
«Աշխարհամատրան»-ը աշխարհամատուռ բառի գրաբար ձևն է, որ նշանակում է երևելի մատուռ կամ եկեղեցի, ինչպես նաև աշխարհի առաջին մատուռ: «Մատուռ» հունարեն բառ է, որ նշանակում է մարտիրոսների վայր:
Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, տոնի ժողովրդական անվանումն է` կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: Եվ պատահական չէ, որ այս օրը ձուն ներկում էին կանաչ գույնով: