• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայտնվել էինք հեքիաթային մի աշխարհում...

Ապրիլի հինգին մենք այցելեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Մեզ դիմավորեցին մեծ սիրով, հայտնվեցինք մի ուիրիշ մոլորակում, որտեղ անսովորը համատեղվում է սովորականի հետ: Մեզ ուղեկցում էր տիկին Մելքոնյանն իր սաների հետ: Նրանց հետ գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի:

Բարձր տրամադրությամբ շարունակեցինք մեր երթը դեպի Արհեստների դպրոց, այնտեղ մեզ բախտ վիճակվեց մեր երևակայությունը փոխանցել կավին: Մեր այցելության հաջորդ կանգառը կրտսեր դպրոցն էր, որտեղ շատ հետաքրքիր էր դասավանդման պրոցեսը. աշակերտները աշխատում  էին էլեկտրոնային  գրատախտակներով, նրանք շատ ակտիվ էին: Մենք շատ տպավորված էինք ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններով, նրանք շատ անմիջական էին, սիրալիր:

Հաջորդ կանգառը Ավագ դպրոցն էր, որտեղ մենք մասնակցեցինք  «Մեդիա ուրբաթին», կցանկանայինք նման միջոցառում կազմակերպել մեր դպրոցում:

Ճիշտ է եղանակը անբարենպաստ էր, բայց դա մեզ չխանգարեց, և մենք ուղևորվեցինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան և Գրիգոր Խանջյանի, Հակոբ Հակոբյանի թանգարանները: Երեկոյան վերադարձանք հյուրատուն: Առավոտյան արթնացանք շատ վաղ,  նախաճաշեցինք, այնուհետև  սովորեցինք պարել, որից հետո գնացինք մայր դպրոց և մասնակցեցինք ապրիլի 7-ին նվիրված տոնակատարությանը:

Շատ անմոռանալի օրեր անցկացրինք, կարծես հայտնվել էինք հեքիաթային մի աշխարհում, և հեքիաթի հերոսները մենք  էինք: Մենք շատ լավ էինք զգում և կուզենայինք, որ այդ հեքիաթը երբեք չավարտվեր:                                                                       

Շնորհակալություն… 

Սիլո Կարապետյան

Վայոց Ձոր, գյուղ Մարտիրոս