• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչով է ձուն նման Երկրին

Զատիկը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այն համարվում է շարժական տոներից մեկը: Այն  ամեն տարի  նշվում է  գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակի օրը: Քանի որ   լուսնամիսը տևում է 28 օր և 7 օր էլ շաբաթվա օրերն են հետևաբար  այն նշվում է 35 օրվա շարժականությամբ՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում: 

Քրիստոնյաները  ձուն նույնացնում են  Երկիր մոլորակի հետ, որտեղ Երկիրը դեղնուցն է,  սպիտակուցը`ջուրը, թաղանթը՝ օդը, իսկ կեղևն երկնքի խորհրդանիշն է: Ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է Քրիստոսի արյան հեղումը Տիեզերքի փրկության համար:

Նկարը CIVILNET.am-ից: