• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարաբերականորեն զարմացած սեբաստացիները Թբիլիսիում…

 

Տաթև Բերակչյան, 12-րդ դաս.

 Ողջույն, ողջույն սիրելի կրթահամալիր: Արդեն մեկ օր է, ինչ մենք Վրաստանում ենք, իսկ ես հասցրել եմ արդեն ձեզ կարոտել: Ուզում եմ ասել, որ այստեղ ես զգում եմ ինձ ինչպես տանը: Ավելի կասեմ`ես ինձ նոր ընտանիք եմ գտել:…))) չմտածեք, որ ձեզ ուրանում եմ, սիրելի Հայաստան, սիրելի ընտանիք, ուղղակի կյանքն այդպես դասավորվեց: Չէ՞ որ նույնիսկ մեծն հանճարեղ Այնշտայնն է ասել`ամեն ինչ այս կյանքում հարաբերական է: Սեբաստացիներիս տրամադրությունը նույնպես հարաբերական է`մեկն ուրախ է, մյուսը տխուր, մեկը` հայաստանյան օլիգարխիկ կյանքի արմատներն է գցել Վրաստանում, իսկ մյուսը զարմացել է իր իսկ վրա:  Ամենուր սեբաստացիական տրամադրությունն է տիրում:

Այսօր մենք մասնակցեցինք վրաց լեզվի դասին, իսկ դրանից հետո պատրաստվում ենք ամբողջ Թիֆլիսը ոտնատակ տալ: 

Դե, իզուր չի ասված`մենք դեռ շատ բաներ ունենք զարմացնելու  Թբիլիսիին: