• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես ավելի մեծ եմ, քան ես կարծում եմ, հետեւաբար՝ ես համեստ եմ

Աղբյուրը` hraparak.am

Հարցազրույցը նկարիչ Գրիգոր Խաչատրյանի հետ վարում է լրագրող Սոնա Ադամյանը

Նկարիչ Գրիգոր Խաչատրյանի հետ պայմանավորվեցինք հանդիպել իր մոտ` «պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնում»: Չնայած վստահ էի, որ այդ կենտրոնն էլ միայն իր երեւակայության մեջ գոյություն ունի, բայց առաջինը, ինչ տեսա՝ հայտնվելով այնտեղ, դա աշխատասենյակի մուտքի մոտ փակցված պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի ցուցանակն էր, իսկ ներսում՝ գրիգորխաչատրյանական միկրոաշխարհը, անկյունում դրված «ջուրծեծիչ», որով գերադասում է ջուրը ծեծել, քան պարզապես ջուր ծեծել, պահարանի վրա դրված մի զույգ հին կոշիկներ, որոնք, Գրիգորի խոսքերով, ճշմարտության գեղեցիկ ոտքեր ունեցող Գրիգոր Խաչատրյանի կոշիկներն են: Պատից կախված աթոռ, որի վրա գրված է իր աթոռ չլինելու եւ Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցը լինելու մասին: Ինքը` Գրիգոր Խաչատրյանը, նայելով աթոռին, ասում է, որ եթե նույնիսկ բոլորը լռեն, ապա, միեւնույն է՝ աթոռները կաղաղակեն ճշմարտության մասին: Շարունակությունը...