• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Nice to meet you: Ամփոփում ենք արդյունքները

-Կրթահամալիր են այցելելու հյուրեր Ամերիկյան համալսարանից և Ակոպյան կենտրոնից:

Թերևս առաջինն այս մասին  իմացանք մենք՝ ACE&MSKH թռչնաբանների ակումբը: Անհանգստանո՞ւմ էինք: Այո, ինչ ճիշտ է, ճիշտ է:

Բայց այցելության առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ անհանգստանալու կարիք չկար: Հյուրերն այնքան հիացած էին նայում իրենց շրջապատող ամեն ինչին, որ հասկանալի էր՝ ինչպես է վերջանալու նրանց այցը: Դե, մեր կազմակերպիչներն էլ ամեն ինչ արեցին, որ մի լավ զարմացնեն հյուրերին. ծրագիրը շատ հագեցած էր: Երկուժամանոց էքսկուրսիան վերջացավ կարճ հյուրասիրությամբ և համագործակցության պայմանագրի ստորագրմամբ՝ այն ամենակարևոր արարողությունը, որը տևեց ընդամենը մի քանի րոպե (կրթահամալիրցիներ, դե եկեք խոստովանեք, որ այս այցը կարևոր էր ոչ թե համագործակցության պայմանագրի պատճառով, այլ կրկին մեզ ցույց տալու առիթի): Հանդիպման վերջում արդեն այնքան էի վստահ սեփական ուժերիս, որ նույնիսկ առանց անգլերենի բավական իմացության մոտեցա հյուրերին և խնդրեցի թույլատվություն՝ մի քանի հարց տալու:

Ս. -Նախ և առաջ ողջունում եմ Ձեզ: Որպես Սեբաստացի՝ ինձ շատ հետաքրքիր է, այդ ի՞նչ է գրված այդ պայմանագրում, որ կոնկրետ ինձ կարող է հետաքրքրել:

EUA -Արդեն երկու տարի է Ամերիկյան համալսարանը համագործակցում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ (խոսքը թռչնաբանության դասընթացների մասին է): Մենք հույս ունենք, որ ուրիշ շատ ծրագրեր կմշակենք, որ կրթահամալիրի սովորողները գան Ամերիկյան համալսարան և ծանոթանան համալսարանի հետ, քանի դեռ նրանք ավագ դպրոցում են սովորում:

Ս. -Դուք տեսաք մեր կրթահամալիրը, ծանոթացաք մեր դասավանդման մեթոդներին: Իսկ կա՞ ինչ-որ բան կրթահամալիրում, որ դուք կցանկանայիք մեզանից վերցնել, փոխառնել:

EUA -Ես կարծում եմ, մեզ համար շատ կարևոր է տեսնել այստեղի միջավայրը, սարքավորումները, լաբորոտորիաները, որովհետև այստեղի սովորողները շուտով գալու են Ամերիկյան համալսարան: Այդ պատճառով շատ կարևոր է, որ մենք միասին աշխատենք, սովորենք մեկս մյուսի մասին: Ես շատ ուրախ էի... Նախկինում ես չէի եղել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, սա իմ առաջին այցելությունն էր, և ես հույս ունեմ ապագայում վերադառնալ այստեղ: Հույս ունեմ, որ ձեր սովորողները կգան Ամերիկյան համալսարան:

Ս. -Welocome.

EUA -Thanks. Ես կարողացա՞ պատասխանել քո հարցերին:

Ս. -Yes, I'm very glad. Nice to meet you.

EUA -Նմանապես:

P.S. Վերնագիրս գուցե մի փոքր համապատասխան չէր նյութին, որովհետև արդյունքները մենք կկարողանանք ամփոփել միայն այն ժամանակ, երբ կտեսնենք դրանք: