• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ տարրական դպրոցի մասնագետների համար վերապատրաստման դասընթաց

Ողջո~ւյն, կրթահամալիր:  

«Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման նպատակով» ծրագիրը շարունակվում է: Այսօր աշխատանքային երկրորդ օրն էր: Օրը շատ հագեցած էր և ստեղծական: Այսօր սեմինարի մասնակիցները կազմեցին «Նոր ձևավորվող» (նախնական) գրաճանաչության գնահատման թեստեր, որոնք պետք է փորձարկվեն որոշ դպրոցներում: Փորձարկելուց հետո թեստերում հավանաբար որոշակի փոփոխություններ կարվեն, որից հետո հնարավոր կլինի դրանք կիրառել բոլոր դպրոցներում:
Այսօր մենք եղանք աշակերտի և ուսուցչի դերում, ընդ որում մենք պետք է լինեինք այնպիսի աշակերտ ինչպիսին մեզանից պահանջում էր սեմինարավարը:
Սկզբում մենք բաժանվեցինք երկու խմբի՝ աշակերտներ և ուսուցիչներ: Ուսուցիչները պետք է ունենային գնահատման համար անհրաժեշտ թեստեր, որոնք պատրաստել էին իրենք՝ օգտվելով նմուշից:
Աշակերտներից յուրաքանչյուրը ստացավ մի թիվ, որի ներքո գրված էր այն աշակերտի բնութագիրը (իմացական ոլորտը), որին պետք է ներկայացներ տվյալ մասնակիցը:
Աշխատանքն ավարտելուց հետո խմբում դերերը փոխվում  էր: Շատ արդյունավետ, հետաքրքիր և զվարճալի աշխատանք էր: