• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիգրան Հայրապետյան մրցանակների հանձնում

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն տարի մարտի18-ին, 19-ին քաղաքագետ, արևելագետ, լրագրող Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվա առիթով կազմակերպվում է «Տիգրան Հայրապետյանի օրեր» ստուգատեսը՝ ավագ դպրոցի սովորողների հասարակագիտության, լրագրության բնագավառի հետազոտական-ստեղծագործական աշխատանք, քննարկումներ, հասարակագիտության առցանց օլիմպիադա։

Մարտի 18-ին կրթահամալիրի Կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան, որին  մասնակցում էին Տիգրան Հայրապետյանի հարազատները` մայրը` տիկին Ֆրիդան, Նազենի Ղարիբյանը, ընկերները, նախորդ տարիների «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիրներ, կրթահամալիրի սովորողներ, ուսուցիչներ ու լրագրողներ, քաղաքական, մշակութային գործիչներ:

Հանդիսության ժամանակ հանձնվեցին նաև «Տիգրան Հայրապետյան» մրցակները։  Կրթահամալիրի սահմանած ամենամյա պատվավոր մրցանակին այս տարի արժանացան անգլերենի ուսուցիչ Յուրա Գանջալյանը՝ տարիների մանկավարժական ստեղծագործական-հետազոտական աշխատանքի հրապարակված արդյունքների համար,ավագ-դպրոց-վարժարանի տասնմեկերորդ դասարանցիներ Մերի Շարոյանն ու Հայկ Ղազարյանը՝ հասարակագիտական և քաղաքացիական կրթության բնագավառում կատարած ստեղծագործական աշխատանքների համար:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հայտնեց, որ իրենց ամենամյա մրցանակն այս տարի տրվում է ոչ թե առանձին անհատի, այլ ՀՀ քաղաքացու հավաքական կերպարին, իսկ մրցանակի դրամականմասը բաժանում են մի քանի մասի և փոխանցում տիկին Ֆրիդային  ու բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց, այդ թվում՝ կրթահամալիրի դասավանդող Վահան Ասատրյանի հաշվեհամարներին:

Կրթահամալիրի աշխատողների արհմիութենական կազմակերպության ղեկավար Հասմիկ Նալբանդյանը հատուկ շնորհակալություն ասաց տիկին Ֆրիդային՝ մեզ Տիգրան Հայրապետյան պարգևելու համար: 

Մարտի 19-ին կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում շարունակվում են Տիգրան Հայրապետյանի գրավոր ժառանգությունից հետևող քննարկումներն ու վարպետության դասերը։   

ԼիլիթԱղաջանյան 

info.mskh լրատու