• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մրցանակային հանձնաժողովի նիստ

Կրթահամալիրի տնօրենի թ. 13-100 հրամանով մարտի 16-ին` ժամը 10.00, գրադարանում կազմակերպվում է կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» մրցանակային [1] հանձնաժողովի նիստը։  Հանձնաժողովի կազմում կրթահամալիրի դպրոցների, քոլեջի և գրադարանի ղեկավարներն են,  նախորդ տարիների մրցանակակիր դասավանդողները։

Մրցանակի ներկայացված են  դասավանդողներ Յուրա Գանջալյանը, ՎահրամԹոքմաջյանը, Արմինե Բաբայանը, սովորողներ Մերի Շարոյանը, Աիդա Գրիգորյանը, Վիտալի Գրիգորյանը, Շահանե Խաչիկյանը, Հայկ Ղազարյանը։ Մրցանակի թեկնածուներին խնդրում ենք 24 ժամվա ընթացքում իրենց մեդիափաթեթը (CV, բլոգի հղում, նյութերի հղումներ, մեդիանյութեր) ուղարկել հանձնաժողովի քարտուղար Զարուհի Առաքելյանին` [email protected]։ 

 
[1] Մրցանակը տրվում է.
  • կրթահամալիրում դասավանդողին` տարիների մանկավարժական ստեղծագործական աշխատանքի հրապարակված արդյունքների համար.
  • կրթահամալիրում սովորողին` հասարակագիտական և քաղաքացիական կրթության բնագավառում կատարած ստեղծագործական-հետազոտական աշխատանքի համար։