Գարունը իր հետ իր երգն է բերում, իր տաք շունչն ու մարկանց հոգիները լցնում ջերմությամբ և իր երգի գունեղ, հնչեղ ու քաղցրիկ մեղեդիներով: Սիրում եմ գարունը. այն իր մնջ այնքան պարզություն ունի, այնքան տաքություն, որից ջերմանում և վառվում են մարդկային հոգիները, մարդն ասես վերածնվում, վերակենդանանում ու լցվում է անսպառ ուժականությամբ, կյանքի նկատմամբ հավատով և հույսով: Գարունն իր երաժշտությամբ, իր հոգեթով մեղեդիներով մաքրում է մարդկային հոգիները օտարածին մտքերից, աղետալի որոմներից, լուսավորում իր անսպառ սիրով ու ջերմությամբ ու տալիս նորանոր մտքեր ու գաղափարներ: Գարուն է, գարուն՝ արարելու, ստեղծելու և ամենակարևորը հույսով ապրելու:
Շնորհավոր Ձեր գարունը: