• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դատարանի վճիռը. ՀայՌուսգազարդը ընդդեմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի.

 

ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում էր գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ընդդեմ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի` 1 900 504 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին/գումարած 38 010 ՀՀ դրամ պետական տուրք/:

Ս/թ մարտի 7-ին ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ից հօգուտ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բռնագանձել 679 430 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 13 588 ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրքի գումար: