• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

«… Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական և բանակային շինարարության, պատերազմի և խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում իր ամենալավը՝ որ կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուրնձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգևոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի և ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել...»,- ՎազգենՍարգսյանի այսպես էր տեսնում և ճանաչում հայ մեծ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը, ով Վազգեն Սարգսյանին համեմատում էր հայոց պատմության ամենաողբերգական վախճանն ունեցած կերպարներից մեկի` Արշակ երկրորդի հետ: