• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օգնե´նք տաղանդավոր մարզիչին...

Հարգելի´ բարեկամ.

Երկու դպրոցահասակ երեխաների  հայր, օժտված մարզիչ Վահան Ասատրյանի մոտ 2013թ. հունվարին հայտնաբերվել է երիկամների անբավարարություն, բազմակի միելոմա (արյան քաղցկեղ):

Վահան Ասատրյանը ՀՀ բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, 1996թ.-ին ճանաչվել է նաև Եվրոպայի լավագույն մրցավար: ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարության բասկետբոլի մարզիչների վերապատրաստող է ։ 1990թ-ից   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ է, 2005-ից՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս. քիչ է պատահում, որ Վահանի նման մարզիկներն իրենց նվիրեն նաև սերնդի ֆիզիկական դաստիարակությանը։

Այժմ Վահանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյֆրոլոգիայի բաժանմունքում է։ Արդեն քանի սերունդ դաստիարակած, իր գիտափորձը տարածող այս նվիրյալի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է հրատապ կարգով բուժումը  շարունակել Իսրայելում: Կրթահամալիրը, Վահանի աշխատանքային ընկերները անում են ամեն հնարավոր բան, բայց դա բավարար չէ։ Նաիրա Հարությունյանի (կնոջ) անունով Հայէկոնոմ բանկում բացվել են հաշվեհամարներ (163218014922 (EUR), 163218014914 (USD), 163218014930(AMD))  և հանգանակություն է կատարվում` բուժման ծախսերը հոգալու համար:

Դիմում ենք Ձեզ կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների անունից. խնդրում ենք, միացեք հանգանակությանը: