• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այվազովսկու նկարի առջև

Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ
Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։

«Կանգնեցե՛ք», գոչեց, վըրձինը ձեռքին,
Կախարդ ծերունին հուզված տարերքին:
Եվ լուռ, հընազանդ հանճարի ձայնին,
Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
                                                   Կանգնած են ահա։

Հովհաննես Թումանյան (1893թ.)

Նկարը` Հովհաննես Այվազովսկի. «Իններորդ ալիք»

Աշխարհին առավելապես հայտնի «Իններորդ ալիք» ստեղծագործության մեջ Այվազովսկին պատկերել է փակուղու առջև հայտնված մարդկանց, ովքեր հանդիպել են ահեղ փոթորիկի: Նկարում ծովանկարչի մեծ հավատն է դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։

Լույսը մեծ տեղ է զբաղեցնում Այվազովսկու նկարներում: Պատկերելով ալիքներ, ամպեր ու օդային տարածություն՝  նկարիչը շեշտում է լույսը որպես կյանքի, հույսի ու հավատի խորհրդանիշ: Այդ իսկ պատճառով էլ նկարչի արվեստն համարվում է լավատեսական: