• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թե ինչ եղավ, երբ քաջ Նազարը հյուր գնաց սուտլիկ որսկաններին

Օրերից մի օր, երկարացված օրով, անհաղթ հերոս քաջն Նազարն իր օր, ժամով վեր կացավ սուտլիկ որսկաններին հյուր եկավ, թե` միանանք, ընկերանանք, մի գործ անենք, խոսքներս էլ թող նույնանան:

Նազար. – Ես գլուխ եմ գովում, բա ձեր արա՞ծն ինչ է:

Որսկաններ. – Դե, մենք էլ հավեսով ստեր ենք ասում:

Նազար. – Եկեք ընկերություն անենք:

Միանում են իրար:

 Որսկաններ. – Նազար ախպեր, կարող ե՞ս մեզ ընկույզ բերել:

Նազարը մի վիրտուալ ընկույզ է տալիս եւ ասում. - Իսկական չի, մեջը բան չկա:

Որսկանների ուզածն էլ էդ էր, որ չեղած բանից բան սարքեն, խոսեն, ծիծաղեն, ստեր հորինեն, իրենք հավատան էդ ստերին, ուրիշներին էլ հավատացնեն:

Հայկ Խաչատրյան (4-րդ դաս.)

Որսկաններ. – Նազար, մենք քեզանից ուժեղ ենք, քանի որ սուտն է ուժեղ:

Նազար. – Ես ձեզանից ուժեղ եմ, որովհետեւ գլուխ գովաններն են ուժեղ:

Հրաչ (4-րդ դաս.)

Այսուհետ միայն Նազարի խոսքերն են.

 - Եկեք ստախոսների մի խումբ ստեղծենք, անունը դնենք. «Նազարն ու սուտլիկները»:

Հայկ Մկրտչյան (4-րդ դաս.)

  - Դուք սուտ եք խաբում, իսկ ես գլուխ եմ գովում, դրա համար էլ ինձ հավատում են եւ օդ բարձրացնում:

Արուսյակ (3-րդ դաս.)

- Ես ձեր նման սուտ չեմ խաբի, որ մեծանամ, անգրագետ չդառնամ:

Դավիթ (2-րդ դաս.)

- Մենակ խոսում եք, գո՛րծ արեք, գո՛րծ, ի՛նձ նման:

Արուսյակ (3-րդ դաս.)

  - Ես ամենաուժեղն եմ, որովհետեւ թագավոր եմ:

Օֆելյա (5-րդ դաս.)

(Ավելի մանրամասն` գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքում)

Հ.Գ.  Տուն գնալու ժամը եկավ, երկարօրյա նազարներն ու որսկանները սուտլիկ կազմակերպչի հետ միասին չվերջացրին շիլաշփոթ պատմությունն այս: Թե որ կուզեք` դուք վերջացրեք տարբեր ձեւով, ձեր մտքերով եւ խոսքերով, ձեր հումորով եւ ծիծաղով, կամ էլ թող սա անվերջ մնա: Բայց չէ, ավելի լավ է վերջանա, որովհետեւ ամեն մի վերջ նոր սկիզբ է նշանակում:

  

Հ.Գ Նկարները նկարել են Դիանան եւ Դավիթը (2-րդ դաս.) :