• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀայՌուսգազարդը ընդդեմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի

Ս/թ փետրվարի 22-ին՝ 15:00, ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա 1.9մլն ՀՀ դրամի բռնագանձման դատական գործի 4-րդ նիստը: Նախորդ նիստում Հայցվորը միջնորդություն էր ներկայացրել ժամանակ տրամադրել լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար. Դատարանը բավարարել էր միջնորդությունը: Մինչև հիմա ՀայՌուսգազարդը ոչ մի լրացուցիչ ապացույց չի ներկայացրել: Դատական նիստը բաց է և ուսուցողական, Կրթահամալիրը ապահովում է տրանսպորտով: Նախապես անհրաժեշտ է հերթագրվել [email protected] էլ. հասցեով: