• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիրում եմ տեսնել մանրուքները. Լիլիթ Բլեյան

Աղբյուրը` ladynews.am

Նելլի Ղարիբյանի զրույցը երգերի հեղինակ, կատարող Լիլիթ Բլեյանի հետ

-Քաղաքը․․․ մարդու պատասխանն է բնությանը: Անգամ եթե վերցնենք միայն ճարտարապետության առումով. ճարտարապետները, Աստծո հետ մրցելով, փոխում են երկրի լանդշաֆտը: Նա մեզ՝ լեռ, մենք նրան՝ կասկադաձև շենքեր․․․ Նա մեզ՝ ծով, մենք նրան՝ արհեստական լճեր: Նա մեզ լեռնային կածաններ, մենք՝ ասֆալտապատ մայրուղիներ: Ճարտարապետությունը ձևավորում է ճաշակ, վերաբերմունք՝ դեպի աշխարհն ընդհանրապես: Մեր շրջապատը մեզ ձևավորում է, փոխում է, նմանեցնում է իրեն: Եթե իհարկե մենք այնքան ուժեղ չենք, որ ինքներս փոխենք այն ու մոտեցնենք մեզ: Հատուկենտ երջանիկներ են կարող այդպես անել: Ճարտարապետությունից բացի, քաղաքն այն մթնոլորտն է, որտեղ մենք ապրում ենք: Մարդիկ պայմանավորում են մթնոլորտը, մթնոլորտը՝ մարդկանց: Ամեն նոր մարդ, նոր երգ, նոր գիրք, նոր շենք մի փոքրիկ «արտանետում» է այդ մթնոլորտում, որը կարող է այն մաքրել, զտել, ավելի լավը դարձնել կամ՝ ավելի աղտոտել.... Կարդացեք ամբողջը։