Չնայած իմ բազում զգուշացումներին, կրթահամալիրի կրթական օբյեկտների համակարգիչների պրոցեսորները համապատասխան ձևով կնքված չեն: Վիճակը շտկելու համար.
- հանձնարարում եմ Ռուդիկ Սահակյանցին մինչև 2013թ. մարտի 1-ը կաբինետների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպել անհատական համակարգիչների պրոցեսորների պլոմբումը:
- Աշխատանքի հսկողությունը հանձնարարում եմ հանրակրթական դպրոցների, քոլեջի ղեկավարներին, կրթահամալիրի գրասենյակի ղեկավարին, ովքեր աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո գրավոր պիտի տեղեկացնեն այդ մասին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան