• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիամրցույթ դպրոցականների համար

 

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում գործող մեդիաակումբը հրավիրում է մասնակցելու ֆոտո և վիդեո անվճար դասընթացների: Մասնակիցները կսովորեն նաև, թե ինչպես օգտագործել սոցիալական մեդիայի գործիքները մեդիաքարոզարշավներ և ակցիաներ կազմակերպելու համար:

Ընտրությունը կանցկացվի մրցութային կարգով: Դրան կարող են դիմել 13-17 տարեկան պատանիները: Կազմակերպությունը հատկապես խրախուսում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը:

Լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացները կօգնեն մասնակիցներին վեր հանել իրենց իրավունքներին, շրջակա միջավայրին վերաբերող հարցեր և այլ հուզող թեմաներ: Մասնակիցների համար կկազմակերպվեն ֆոտո և վիդեո արշավներ, ֆիլմի դիտում-քննարկումներ, ուսուցողական այլ միջոցառումներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և այն ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև մարտի 7-ը:

Հասցե` Կորյունի 19 ա, 2-րդ հարկ:

Հեռախոս` 560143, 589186