• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի 2013-2016թթ զարգացման ծրագիր. ներածություն

Նախագիծ

Կրթահամալիրը որպես անընդհատ զարգացող և ձևավորովող օրգանիզմ, չի կարող գործել մեկ ստանդարտի կամ գոյակցության վիճակում: Այն՝ ինչպես բնորոշ է շարունակական աճ ունեցող միջավայրին, յուրացնում, ստեղծում, ձեռք բերում և տարածում է որակներ, որոնք համահունչ են նոր իրողություններին, ձևակերպվում են նոր պահանջմունքների շրջանակներում: Կոչված մեկ քայլ առաջ լինելու նախորդից՝ ձևավորելով անընդհատ շեմի բարձրացման իրատեսականը: Այս առումով, հարկ է, որ կրթահամալիրի զարգացման 2004-2008թթ. և 2009-2012թթ. ծրագրերը դիտել հիմնաքարային բազիս, որոնց վրա ձևակերպվել են կրթահամալիրի իրական գործունեության ուղղությունները: Այդ ծրագրերի իրագործումը բերել է կենսափորձի յուրացմանը և նոր իրողությունների պարագայում՝ ձևակերպված խնդիրների հստակեցմանը, որոնք տեղ կգտնեն զարգացման 2013-2016 թթ. ծրագրում: Նախորդ ծրագրի առջև դրված հիմնական խնդիրների իրագործումը.
ա) կրթական ամբողջական համակարգի՝ կրթահամալիրի ստեղծած կրթակարգի (ուսումնական ծրագրեր, ուսումնական նյութեր և միջոցներ, ուսումնական աշխատանքի կազմակերպում) ձևակերպում՝ ուսուցչի, սովորողի և ծնողի, կրթահամալիրի գործընկեր հասարակական ինստիտուտների և անհատների համատեղ աշխատանքով, կրթության և գիտության նախարարության, նրա առանձնացված ստորաբաժանումների (ԿԱԻ, կրթության պետական տեսչություն, ԿՏԱԿ, ԿԾԿ) գործուն աջակցությամբ.
բ) պարազիտիկ՝ ոչ ստեղծական, ոչ արտադրական (արտադրողական) ուսումնական աշխատանքից վերջնական և ամբողջական ձերբազատում. զարգացման ծրագրի ողջ ժամանակահատվածում կրթահամալիրի յուրաքանչյուր ուսուցչի (մասնագետի), սովորողի, կրթահամալիրի յուրաքանչյուր օղակի (ուսուցողական ծրագիր, ուսումնական կենտրոն, արհեստանոց, խումբ, ծառայություն, պարտադիր, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ դասընթաց) կողմից կրթական ամեն մի նախաձեռնության, ուսումնական ամբողջ աշխատանքի իրագործում հասարակական-անհատական կոնկրետ պահանջարկ ունեցող ծառայությունների և (կամ) ապրանքների տեսքով.
գ) հավաստի և օպերատիվ, յուրաքանչյուրին տեսանելի ներկայացնելով ուսումնառության արդյունքում և դրա միջոցով ստեղծվող ապրանքների ու ծառայությունների քանակը, ծավալն ու տեսականին՝ կրթական գործունեության գնահատման նոր համակարգի ձևավորում. հասարակական կյանքին լիարժեք ներառված սովորող (այդ թվում հատուկ պայմանների կարիքով և արտակարգ ունակություններ դրսևորած) ու մասնագետ քաղաքացիների պատրաստում.
դ) խնայող տնտեսություն-կրթահամալիրի հաստատում. կրթահամալիրի ծախսերը մինչև վերջ թափանցիկ ու վերահսկելի դարձնելու, նախահաշիվների կազմմանը, ծախսերի կատարմանը և դրանց նկատմամբ պատասխանատվությանը բոլորին մասնակից դարձնելու միջոցով տնտեսական գործունեության նկատմամբ կրթահամալիրի յուրաքանչյուր անդամի՝ տնտեսվար ուսուցչի, տնտեսվար սովորողի շահագրգիռ-նպատակային, խնայող (հաշվող, չափող, վերահսկող) վերաբերմունքի ձևավորում.
ե) միջազգային գործուն կապերի հաստատում հաստատության, ծրագրերի, ուսումնական կենտրոնների, ուսուցիչների, սովորողների խմբերի մակարդակով։
Այս մասով բերել են որոշակի հանգրվանի: Սակայն, չպետք է մոռանալ միջնադարյան ֆրանսիական ասույթը._<<Անցյալն հիշեցնում է, ներկան փախչում է, ապագան վախեցնում»: Սրանից ելնելով է, որ չպետք է տառապել անցյալականությամբ, իսկ ներկան շատ կարճ է էական լուծումների համար, ուստի պետք է ձևակերպել խնդիրներ, որոնք գոնե քայլ առաջ են փախչող ներկայի համատեքստից: Ու այդ խնդիրները ձևակերպվել են իրենք իրենց, բխելով նախորդ ծրագրերի ուգուց: Այսպես՝ կթահամալիրի զարգացման 2013-2016 թթ. ծրագրի հիմքում ընկած են լինելու 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` «Սեբաստացու օրեր կրթահամալիրում» տոնի պատրաստման և կատարման ընթացքում` բոլոր տարիքի սովորողների ուսուցիչների, ընտանեկան-դասարանական-խմբային «Կրթահամալիրի յոթ հրաշալիքները»  նախագծի արդյունքում: Նախագիծը պատշաճ լուսաբանվել է mskh.am-ում: Այդ արդյունքը ներկայացվել է տոնի եզրափակիչ հավաքին, Մարմարյա սրահում: Այս մասով պետք է հստակեցնել անելիքները, խնդիրները, կատարողներին, ինչու չէ, նաև վերահսկողներին.

Կրթահամալիրի 7 հոմանիշները

1.    Միաբանություն-սովորող, կրթական գործի կազմակերպիչ, ծնող, հասարակություն: Այն խմբերն են, որոնց կարող է միավորել նույն խնդիրը, նույն գաղափարը, նույն պահանջմունքները: Այն խմբերն են, որոնք կարող են իրագործել և տարածել գաղափարները և սկզբունքները, որոնց կրողն են անմիջականորեն:

2.    Կրթական պարտեզ-դարերից եկող ճշմարտությունը փաստում է, որ հողի հետ գործ անող, հող սիրող, մշակող և ստեղծող մարդու մեջ, բարձր են անհատին բնորոշ հատկանիշները, որոնք գոնե այսօր մեր համար ընդունելի են: Այստեղից է բխում նաև այն, որ կրթահամալիրը փորձեց և լինելու է հետևողական կրթական նոր միջավայրի՝ կրթական պարտեզի կայացմանը: Կրթական պարտեզը չի ենթադրում միայն ծառ ու ծաղիկ աճեցնել, այն իրական կրթական միջավայր է դառնում, իր բոլոր բնորոշիչներով, որտեղ կան խիստ կիրառելի տարրեր: Իրացնողներ՝ երկու տարեկանից սկսած սովորողներ, կրթական գործի կազմակերպիչներ, ծնողներ և հասարակության բոլոր շահագրգիռ շերտերը:

3.    Արվեստանոց-արհեստանոց-միջավայր, որն արդեն ստացել է իր ձևակերպումը և անընդհատ զարգացման և ձևավորման ռիթմի  մեջ է: Սա այն վայրն է, որն ապահովում է իրական դաշտային աշխատանք, ստեղծագործ բաղադրիչի հասունացում և զարգացում: Իրի, նյութի հետ շփվելու արվեստ, դրա կիրառմամբ բավարարվածություն ստանալու վայելք: Միջավայր, որտեղ սանը և ուսուցիչը հայտնվում են հավասար մտածողի մթնոլորտում, քանի որ երկուսն էլ միտված են ստեղծելու:

4.    Մրջնանոց-անընդհատ աշխատանք, արժեքների ստեղծում: Միջավայր, որն ուղղակի պատերազմ է հայտարարում պարազիտիկ մտածողության կրողին (մեջբերումը նախորդ ծրագրից): Արդյունքում ձևավորվում է մի եռամաս մոդել, որն իր մեջ ներառում է դպրոց-ծնող-հասարակություն բաղադրիչները: Սա իր հետ բերում է անընդհատ ստեղծելու հակումը և անընդհատ պահանջմունքներ ավելացնելու ցանկությունը:

5.    Արշավախումբ-այստեղ բառը վերածվում է գոյության ձևի: Իրավիճակ, որը բերում է ճանաչողության: Երբ մեկ տեղում կանգնելը և քարե ջունգլիով վերարտադրվելը սահմանափակում է միտքը: Կա ելք. արշավել, ճանաչել, հետազոտել, պատմել: Ստեղծված է անընդհատ շարժուն օրգանիզմ, որը զարգանում է և չի սահմանափակվում, ընդլայնվում է, տալով հորիզոն:

6.    Ընտանիք-կրթահամալիրն ինքնին մեծ ընտանիք է՝ իր բոլոր բաղադրիչներով: Ընտանիք, որն ունի իր միկրոհամալիրը բոլոր առումներով: Սկսած ընտանիք հասկացության նեղ սահմանումով, ավարտած իր ծիսական համակարգով: Այստեղ, այդ բառը չի հնչում մերկապարանոց, այլ իրականության դաշտ է բերում այն բոլոր ներքին և արտաքին  հատկանիշները, որոնք բնորոշում են ընտանիք գաղափարը:

7.    Համույթ-Այս հսկա մարմինը բաղկացուցիչների զուտ մեխանիկական միություն չէ: Այն օժտված է մեկ միասնական ոգով և բազմաթիվ մտքերով, որին առաջնորդում է կրթական-զգայական պաշտպանվածության գաղափարը:

Օգտվել եմ.
Կրթահամալիրի զարգացման նախորդ ծրագրերից:
Աշոտ Բլեյանի մտքերից
Միխայիլ Բախտինի մեկ մտքից
Լորեն Բաստրոյի մեկ ասույթից