Այսօր կայացավ ռուսական թրենինգային կենտրոնի կազմակերպած վեբինարը, որին մասնակցեցինք նաև մենք` Ժաննա Հակոբյանը և Լուսինե Բուշը: Վեբինարին մասնակցում էին ԱՊՀ երկրների կրթական հաստատությունների ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնում էին “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը, Անանիա Շիրակացի ճեմարանը, Եվրասիական համալսարանը: Թեման միջազգային բակալավրիատի մոդելն էր և կրթական նվաճումների գնահատումը դպրոցի մակարդակով: Թեման արդիական և հետաքրքիր էր, հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանում էին վեբինարավարները: Մեր հարցերն էլ անպատասխան չմնացին: Այդ հարցերի պատասխանները կարող եք լսել կցված աուդիոֆայլում: Գնահատման այս ձևաչափի մանրամասները կներկայացնենք ձեզ նյութը թարգմանելուց հետո:
Attachment | Size |
---|---|
my_movie.mp3 | 2.21 MB |