• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հե՜յ, իմ Նազան

 

 

 

Հե¯յ, իմ Նազան, իմ Նազան

 

Հե¯յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ¯, իմ Նազան, իմ Նազան:

 

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե¯յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ¯, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե¯յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ¯, իմ Նազան, իմ Նազան:

 

Արտի միջակը խոտ է,

Ծաղիկը խընկահոտ է,

Էրթանք ծաղիկ քաղելու,

Քանի Համբարձում մոտ է: