• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի սովորողին, ուսուցչին, ծնողին

Հարգելի սովորողներ, ուսուցիչներ, դպրոցների ղեկավարներ, ծնողներ, սիրելի կրթահամալիր, սկսվել են կրթահամալիրի տնօրենի 26.12.2012թ. 12-427 հրամանով որոշված հաշվետվությունների հրապարակումները. մեջբերում եմ. «Առաջին կիսամյակի ուսումնական աշխատանքի՝ հանրակրթության, ընտրությամբ դասընթացների, ընտրությամբ, ակումբային գործունեության, լրացուցիչ կրթության արդյունքների հաշվետվությունները 2013թ հունվարի 21-25-ը հրապարակվում են ուսումնական բլոգներում»։ Սկսվե՞լ են։ Գնահատման ծառայությունն առաջարկել է կիսամյա գործունեության ամփոփման գործիքներ` սովորողի, դասավանդողի համար։ Դրանք անհատական գործիքներ են` յուրաքանչյուր սովորողի և դասավանդողի համար։ 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործունեության պատշաճ ամփոփումը այլ եռուզեռ, քննարկում, աշխատանքի այլ ռեժիմ պիտի պարտադրեր։ Այդպե՞ս է։ 2013թ. հունվարի 25-ին կրթահամալիրի խորհուրդը քննարկում է փետրվարի 4-ից սկսվող 2-րդ կիսամյակին վերաբերող հարցեր, այդ թվում` ուսումնական պլանի փոփոխությունները։ Ո՞ւր են առաջարկները։ Հետևո՞ւմ ենք խորհրդի նիստին ներկայացված հարցերին։ Ինչպե՞ս։ Ո՞ւր են արձագանքները։