• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվարների ձմեռային դպրոցի հերթական սեմինարը

 

Այսօրվա սեմինարն էլ հետաքրքիր անցավ: Նախ Լուսինե Մնացականյանը  ներկայացրեց 20-րդ դարի հայտնի նկարիչներից մեկի՝ Պաբլո Պիկասսոյիկյանքի,գործունեության մասին պատմող պրեզենտացիան և ստեղծագործությունների մասին պատմող տեսանյութը: Հետո Կարինե Մացականյանը լրացրեց Լուսինեին, փոխանցելով մեզ էլ ավելի հետաքրքիր տեղեկություններ  : Նա ասաց, որ Պիկասոն շատ մեծ ազդեցություն է ունեցել բոլոր արվեստագետների վրա, որ կուբիզմի հիմնադիրներից մեկն է համարվում, որ տարբեր ստիլներով է նկարել և այլն: Կարինե Մացակյանը խորհուրդ տվեց կերպարվեստի դասաժամերին ոչ միայն ջրաներկով նկարել, այլ սովորողներին, հնարավորինս մատչելի, տեղեկություններ փոխանցել հայտնի նկարիչների և նրանց ստեղծագործությունների մասին:

Վերջում պայմանավորվեցինք վաղվա սեմինարի համար Քոչարի մասին տեղեկություններ որոնել համացանցում: