• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտելիքից զատ. դասընթաց երիտասարդ գիտնականների համար

Հաջողության հասած գիտնականների հետ զրուցելիս պարզվում է, որ գիտնականին հաջողության հասնելու համար միայն գիտելիքը դեռ բավարար չէ: Երիտասարդ գիտնականին անհրաժեշտ են օրինակ ճարտասանական հմտություններ՝ գիտաժողովներին պատշաճ կերպով ներկայանալու, ազդեցիկ ու հետաքրքիր խոսելու, ելույթ ունենալու, հարցազրույցներ տալու համար:

Ինքնաներկայացումից բացի երիտասարդ գիտնականների մեր օրերում անհրաժեշտ են նաև դրամաշնորհային նախագծերի դիմելու հմտություններ, նախագիծը ճիշտ ձևակերպելու, ճիշտ ներկայացնելու համար: Այս ամենին անհրաժեշտ է հավելել նաև հաջողության հասած մարդկանց խորհուրդները երիտասարդ գիտնականի արդյունավետության, բանակցային կարողությունների, կառավարչական հմտությունների վերաբերյալ:

Սույն կարճ դասընթացի շրջանակում կկազմակերպվեն.

Ա. Գործնական դասեր ճարտասանության, բանակցությունների, դրամաշնորհի դիմելու հմտությունների վերաբերյալ,
Բ. Հանդիպումներ հաջողության հասած գիտնականների հետ,
Գ. Հանդիպում դրամաշնորհատու կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ծրագիրը կազմակերպում է Երիտասարդ առաջնորդների դպրոցը՝ Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ

Անցկացման ժամանակացույցը՝ հունվարի 20-30

ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ այցելեք այստեղ