• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ով է Ձմեռ պապիկը

 

Ձմեռ պապիկը իրականում հոգևորական է եղել: Նա Ս. Նիկողայոս Հայրապետն էր:

Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եվ չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ «Սանտա Կլաուս» թարգմանաբար սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգև Աստծուց:

Մեզ համար այնքան սովորական է նվերներ ստանալ Ամանորի և Սբ. Ծննդյան տոնի առիթով, որ երբեք չենք անդրադառնում, թե որտեղից է եկել այդ սովորույթը, ում ենք պարտական յուրաքանչյուր անցնող տարվա վերջին մանկական ամենալուսավոր հուշերիև ուրախալի սպասումների համար:
Սբ. Նիկողայոսն, ում լեգենդը վերագրում է Սբ. Ծննդյան տոնի առիթով նվերների հեղինակը լինելը, զուտ իրական դեմք է: Նա ծնվել է ունևոր վաճառականի ընտանիքում, մեր թվարկության 4-րդ դարի առաջին կեսին, Լիկիայի Պատարա քաղաքում այժմյան և իր կյանքը նվիրել է մարդկանց ծառայելուն: Իր առաքինի կենսակերպի և բարի գործերի համար Լիկիայի մայրաքաղաք Միրայի բնակիչներն Նիկողայոսին ընտրում են եպիսկոպոս: Ըստ լեգենդի, ապրում էր մի աղքատ ընտանիք, որն ուներ ամուսնության տարիքի երեք դուստր, սակայն օժիտի բացակայության պատճառով ոչ ոք նրանց կնության չէր առնում: Սբ. Ծննդյան տոնին նախորդող մի երեկո վերադառնալով եկեղեցում ժամերգությունից, եպիսկոպոսը պատահաբար լսում է, թե ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացված գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել: Բարի Նիկողայոսին հուզում է աղջկա պատրաստակամությունը, և նա ծխնելույզի միջով նետում է դրամով լի դրամապանակ:
Դրամապանակը պատահաբար ընկնում է կրակի մոտ չորացող գուլպայի մեջ: Աղջիկները կարծում են, թե ոսկին ընկավ երկնքից` ի պատասխան իրենց թաղանձանքի:
Շուտով ավագ դուստրն ամուսնանում է, իսկ հաջորդ տարին երկրորդ քույրը Սբ. Ծննդյան տոնից առաջ կախում է իր գուլպան բուխարու մոտ և առավոտյան կրկին դրա մեջ գտնում փող:  Իհարկե, երրորդ քույրը հազիվ թե սպասեր Սբ. Ծննդյան տոնի հերթական երեկույթին` իր բախտը փնտրելու համար: Հասկանալի է, որ նրա բախտն էլ է բերում, իսկ քաղաքում և ամբողջ շրջանում լուրեր են տարածվում, թե անտեսանելի մի սուրբ Սբ. Ծննդյան տոնից առաջ օգնում է այն մարդկանց, ովքեր արժանացել են դրան տարվա ընթացքում: Օգնելով քույրերին, Նիկողայոսըոր որշում է շարունակել իր բարի ձեռնարկը: Դրանից բացի, նա քաղցրավենիք  էր դնում մանուկների կոշիկների մեջ, որպեսզի Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնի իմաստը դեռևս չգիտակցող փոքրիկների մոտ այդ օրերը զուգորդվեին   հրաշքի հետ:
Եվ ինչպես սովորաբար լինում է, մարդիկ ստեղծեցին կարմիր ու սպիտակ հագուստով ալեհեր ծերունու կերպարը, ով ամեն ձմեռ իջնում է Բեյդալարյան լեռներից և օգնում աղքատներին և նվերներով ուրախացնում հնազանդ երեխաներին: 
Նիկողայոսին շատ պատահականորեն «բացահայտեցին» համաքաղաքացիները, երբ նա Սբ. Ծննդյան տոնին նախորդող հերթական գիշերը նվերներով, սպիտակ հագուստով անցնում էր տնից տուն և դեմ դուրս եկավ պահակին: Պահակը մարդկանց կանչեց, և մարդիկ ճանաչեցին իրենց եպիսկոպոսին: Նիկողայոսը ստիպված էր ամենին չպատմել, և ամոթահար համաքաղաքացիները որոշեցին այդուհետ օգնել Սբ. Ծննդյան տոնի Հորը, ինչպես նրան անվանեցին, իր տոնական բարեգործությունը կատարելիս: Բնականաբար, երեխաներին ոչինչ չասացին և ճոխացրեցին անծանոթ բարեգործի կերպարը: Այստեղից էլ եկավ Սբ. Ծննդյան տոնին միմյանց նվերներ տալու, սովորույթը:

Հայկական իրականության մեջ եղել է Կաղանդ պապը, որը ևս երեխաներին նվերներ ու քաղցարավենիք է նվիրել: 

Նյութը պատրաստեց Արփինե Նազարեթյանը

Սկզբնաղբյուր՝ qahana.am

info.mskh ակումբ