Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19.00, Երևանի կամերային երաժշտության տանը կայացավ Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը: Չնայած երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը ներկա չէր, երգչախումբը հրաշալի հանդես եկավ. այս անգամ այն ղեկավարում էր երգչախմբի անդամ, խմբավար Լիլիթ Եդիգարյանը: Հնչեցին և՛ հայկական, և՛ արտասահմանյան ստեղծագործություններ: