• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնապահպանական տոնածառերի մրցույթ

Հարգելի սեբաստացիներ, նամակը ստացել ենք բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթի կազմակերպիչներից: Կարծում եմ, որ մեր կրթահամալիրից շատ տոնածառեր կարող են ներկայացվել: 

«Կցանկանանք տեղեկացնել, որ Բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթը տեղի կունենա Ազատության հրապարակում։ 
Տոնածառերի տեղադրումը կիրականացվի դեկտեմբերի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին:
Ցուցադրությունը սկսվում է դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին, և այդ պատճառով խնդրում ենք տոնածառը բերել ժամանակին։

Ազատության հրապարակ ժամանելուն պես ՝ խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 094 657 431։

Նշում։ Տոնածառը կունենա անվանական ցուցանակ, և այդ պատճառով ցանկալի է Ձեր կազմակերպության ամբողջական անվանումը (հայերեն կամ անգլերեն) կրկին նշեք։
 

Հարգանքով` Մարկ Թորոսյան: 
WinterFest Armenia Team»: