• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհմիության հերթական նիստը

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում  դրված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության կանոնադրությունում որոշ փոփոխությունների հարցը և փորձի փոխանակման նպատակով տեղական արհեստակցական կազմակերպությունների, միջազգային արտաքին կապեր ստեղծելու անհրաժեշտությունը:
Նիստի ժամանակ ելույթ ունեցավ Աշոտ Տիգրանյանը, ով մանրամասն ուսումնասիրել էր  արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը և առաջարկեց մի քանի փոփոխություններ և կանոնադրության նոր խմբագրում: Փոփոխման նախագիծը կներկայացվի:
Այնուհետև Արտակ Զարգարյանը խոսեց միջազգային արտաքին կապեր հաստատելու մասին: Ներկայացրեց նորվեգացիների հետ համագործակցության նամակը և 
«Միջազգային Կրթական»  (Education International) կազմակերպության հետ անդամակցելու անհրաժեշտությունը: