• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ Դպրոց-վարժարանի ճամբարային առօրյան

Այսօր առավոտյան Ավագ Դպրոց-վարժարանի սովորողների երկու խումբ` Գևորգ Հակոբյանի և Էմանուել Ագջոյանի ղեկավարությամբ, ձյան շերտից մաքրեցին դպրոցամերձ տարածքը և կամուրջը: Գործը ավարտին հասցնելուց հետո նրանք այցելեցին Դպրոց-Պարտեզ, տեսնելու, թե ինչպես են նրանք պատրաստվում Ամանորին: Կոնֆետներով զինված հասան Դպրոց-Պարտեզ: Բաժանեցին երեխաներին, որի դիմաց էլ ստանալով փոքրիկների անսովոր ու հետաքրքիր բարեմաղթանքները, վերադարձան Մայր Դպրոց: