• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկանանք, որ գիտակցված հավատք ունենանք

 

Ժամերգություն

Սկսվել  է  ձնմեռային ճամբարը:

Բոլորը  զբաղված են տարբեր նախագծեր իրականացնելով:

Մեր ընկեր Վահեն` Վահե սարկավագը, մեր կրթահամալիրի տարբեր դասարանների սովորղների համար նախատեսել է այցելություններ Եկեղեցի: Նրանք մասնակցելու են ժամերգություններին, միասնական աղոթք են անելու:

Եվ մենք էլ որոշել ենք մեր ինֆո-մասնակցությունը բերել այդ նախաձեռնությանն ու ամենօր կներկայացնենք ժամերգությունների մասին  փոքրիկ տեղեկատվական նյութեր:

Այժմ առաջարկում ենք ընթերցել մեր առաջին նյութը:

 

Ժամերգություն

Ժամերգություն կամ ժամակարգությունը հայ Առաքելական Եկեղեցու ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ մասն է:

Այն տերունական աղոթքների,  շարականների,  մաղթանքների,  սաղմոսների և քարոզների կանոնական ամբողջությունն է: Ժամերգության ժամանակ այս շարքը լրիվ կամ մասնակի ձևով կրկնվում են այն էլ  մի քանի անգամ: Գերագույն նպատակը Աստծուն փառաբանելն ու գոհություն հայտնելն է:

Հայ միջնադարյան մատենագրության մեջ տրված են Ժամերգություների աստվածաբանական բացատրությունները:  Մեկնություններ են գրել Ստեփանոս Սյունեցին,  Հովհաննես Գ Օձնեցին, ԽոսրովԱնձևացին, ՄովսեսԵրզնկացին, իսկ Ժամագրքի երգեցողությունների հարստացման գործում մեծ է հատկապես Ներսես Շնորհալու ավանդը:

Ժամերգության բովանդակությունը` սաղմոսներ, աղոթքներ, հոգևոր երգեր պարունակող գիրքը կոչվում է Ժամագիրք: Վանական ժամագրքերը նախատեսում են ոչ միայն վանքերում հանրային երգեցողության համար, այլև դրանք ընթերցվում են և դրանցով աղոթում են հավատացյալներն  ուժողովուրդը:

Հայոց մեջ տարբեր դարերում և միջավայրերում Ժամերգությունները տարբեր թվաքանակ են ունեցել` 6, 7, 8, ի վերջո հաստատվել է  9 -ը.: Գլխավոր Ժամերգությունները յոթն են` համաձայն սաղմոսերգուի` «Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմ. 118. 164) խոսքերի, իսկ ըստ կանոնակարգի` ինը, քանի որ Ճաշու ժամերգությունն իր հերթին բաժանվում է երեք մասի:

Համաձայն Ժամագրքի` hայ Եկեղեցին ունի հետևյալ ժամերգությունները.

1. Գիշերային (կեսգիշերին)

2. Առավոտյան -ժ. 9.00-ին

3. Արևագալի-արևածագին

4. Ճաշուա- ժ. 9.00

5. Ճաշուբ- ժ. 12.00

6. Ճաշուգ-ժ. 15.00

7. Երեկոյան- մայրամուտից առաջ՝ժ. 17.00-ին

8. Խաղաղական- երկուշաբթի և երեքշաբթի՝ մայրամուտից հետո

9. Հանգստյան-չորեքշաբթի և ուրբաթ` քնելուց առաջ:

Վերջին երկուսը կատարվում է Մեծ պահոց շրջանում:

Մեր եկեղեցիներում օրական երկու անգամ է ժամերգություն կատարվում` առավոտյան և երեկոյան: Բոլոր ժամերգությունները կատարվում են միայն վանքերում, իսկ բնակավայրերին մոտ գտնվող եկեղեցիներում հոգևորականներն ունեն նաև այլարարողություններ կատարելու պարտականություններ, դրա համար էլ ժամերգությունները միացվել են իրար:

Ժամերգությունների տեսակների մասին հաջորդ անգամ:

 

Նյութը պատրաստեց` Սյուզան Գալստյանը

 

Կարծիք

Շնորհակալություն նյութի համար: Գեղեցիկ են հատկապես Ներսես Շնորհալու Արևագալի ժամերգությունները: Շատ եմ հավանում հատկապես այս մեկը` http://www.youtube.com/watch?v=5F_cQHo2VcI Ի դեպ, ինչու նմանատիպ նյութերի հետ կայքում չտեղադրել նաև ժամերգություններից հատվածներ:

Շատ լավ միտք է, տիկին Նունե: Ես Արևագալի ժամերգությունից մի քանի բան կդնեմ կայքում:

Կարծիք ավելացնել