• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարի գալուստ, Գյումրի՛

 

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մեզ են հյուրընկալվել Գյումրիի թիվ 8-րդ դպրոցի 4 ուսուցիչներ ու 13 աշակերտներ: Հյուրերին դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, այցելեցինք և ծանոթացրինք եկեղեցուն, այնուհետև շարժվեցինք մեդիակենտրոն, որտեղ տիար Բլեյանը խոսեց կրթահամալիրում ծավալվող գործունեության մասին ու պատասխանեց հյուրերի հարցերին: Ընկեր Վահրամն ու հյուրընկալողները ներկայացրին կրթահամալիրում իրականացվող ակումբային գործունեությունը: Սովորողներն իրենց հերթին խոսեցին ակումբների մասին:

Այնուհետև հյուրերը եղան աստղացուցարանում: Մեդիակենտրոնից հետո Գյումրիից ժամանած մեր հյուրերը գնացին նաև Գեղարվեստի դպրոց, որտեղ ծանոթացան սովորողների աշխատանքներին:

Այժմ մեր հյուրերը գտնվում են Մայր դպրոցի ընթերցասրահում, որտեղ սկզբում ծանոթացան գրքերի թվայնացման գործընթացին: Իսկ այժմ Հերմինե Անտոնյանն ու Նունե Մովսիսյանը ծանոթացնում են մեր Smart սարքավորումներին: