• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարանի որոշումը հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին

Տիպ` դատական ծանուցումներ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Քաղաքացիական գործ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի

խաղարկային դատարանի որոշում

հայցադիմումը վարույթ ընդունելու և

գործը դատաքննության նշանակելու մասին

10 դեկտեմբերի 2012թ. ք. Երևան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի Խաղարկային դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Մարտիրոսյանի, ծանոթանալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ավագ դպրոցի սովորողներ Նարե Հովհաննիսյանի, Նարեկ Հովակիմյանի, Էլեն Կարապետյանի, Մարինա Մնացականյանի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի՝ ի դեմս կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, պատճառված վնասի վերացման և փոխհատուցման մասին, ուսումնասիրելով նաև հայցադիմումին կից փաստաթղթերը.

ՊԱՐԶԵՑ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ավագ դպրոցի սովորողներ Նարե Հովհաննիսյանը, Նարեկ Հովակիմյանը, Էլեն Կարապետյանը, Մարինա Մնացականյանը հայցադիմում են ներկայացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի խաղարկային դատարանին ընդդեմ նույն կթրահամալիրի:

Հայցադիմումը ներկայացվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի խաղարկային դատարանի աշխատակարգի համաձայն, հետևաբար այն պետք է ընդունել վարույթ և կայացնել որոշում գործը դատաքննության նշանակելու մաuին։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի խաղարկային դատարանի աշխատակարգով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ավագ դպրոցի սովորողներ Նարե Հովհաննիսյանի, Նարեկ Հովակիմյանի, Էլեն Կարապետյանի, Մարինա Մնացականյանի հայցադիմումն ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի՝ ի դեմս կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, ընդունել վարույթ:

Գործը նշանակել դատաքննության 2012 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը15:00-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ավագ դպրոց-վարժարանի շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հարավարևմտյան զանգված Ա.Բաբաջանյան 25), 6-րդ լսարանում:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։

Կից ներկայացվում է հայցադիմումը և հայցադիմումի պատասխանը:

AttachmentSize
Microsoft Office document icon haytsadimum.doc74 KB
File haytsadimumi_pataskhan.docx454.91 KB