• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

12.12.12 12:12 կամ խոստացված ամանորյա տոնավաճառը

Տեխնոլոգիայի լաբորատորիայի նախաձեռնած տոնավաճառը մեկնարկում է խոստացված օրը` խոստացված ժամին, խոստացած վայրում:

Եվ այսպես՝  Մայր դպրոցի նախասրահում  12.12.12-ին՝ ժամը՝ 12:12-ին, կրթահամալիրի բոլոր դպրոցների պատվիրակները ներկայացնելու են իրենց արտադրանքը:

Այցելուները կարող են տեղում գնումներ կատարել կամ ձևակերպել պատվերներ:

Բոլոր նմուշները լուսանկարվելու և տեղադրվելու են կայքում:

Սովորողների և դասավանդողների այն խմբին, ում հարմար չի լինի տոնավաճառ այցելել վաղը, տեղեկացնում ենք, որ մինչև ամանոր նմանատիպ ցուցահանդես -տոնավաճառներ էլի են լինելու:

Հետևեք կայքին. մենք ձեզ անպայման կտեղեկացնենք:

 Տեխնոլոգիաների լաբորատորիա

Կարծիք

Տաթ ջան, գոնե 12:13 նշանակեիր, որ հասցնենք դարի երազանքը պահել, էս անգամ էլ չհասցրի, կարո՞ղ է այդ երազանքը ամանորյա տոնավաճառն էր:

Կարծիք ավելացնել