• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին ձյունը

Երբ այսօր առավոտյան արթնացա, սովորականի պես մութ էր ու  մռայլ . . . Թվում էր, թե ոչինչ չի փոխվել, և ամեն ինչ նույնն էր, ինչպես ամեն սովորական օր: Բայց երբ նայեցի պատուհանից, ամեն ինչ փոխվեց: Վերջապես զգացի ձմեռվա շունչը: Ես տեսա դանդաղ իջնող փաթիլները, որոնց մի մասն էլ արդեն նստել էր ծառերի վրա: Դրսում ամեն ինչի վրա կար բարակ, սպիտակ և գեղեցիկ շերտ, որը հուշում է, թե արդեն ձմեռ է, և շուտով Ամանոր է: Առաջին ձյունը, իրոք, ինձ շատ լավ տրամադրություն պարգևեց: Միայն լավ չէ այն, որ ձյունն, իջնելով գետնին, իսկույն անհետանում է: Առաջին ձյունն այսօր իսկապես անսպասելի Էր:

                      Ասատրյան  Քրիստինե,  9-1 դասարան