• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

info.mskh հաշվետվություն

 

Info.mskhակումբը
Հաշվետվություն

Ակումբն իր աշխատանքները սկսել է 2012թ. սեպտեմբերի կեսից: Պատճառը դասացուցակների հստակեցումն էր, ընտրովի առարկաների ցուցակների ճշտումները:

Ակումբը սկզբունքորեն նոր է ձևավորվում, և որպես նոր աշխատող, նոր եմ ծանոթանում սովորողներին: Բացի արդեն գրանցված անդամներից ներգրավում եմ ակտիվ սովորողներին, ովքեր որոշ հմտություններ են ցուցաբերում: Մի փոքր դանդաղ, բայց ձևավորվում է ռադիո MSKH ունենալու իրողությունը; Շատ շուտով այն տեսանելու լսելի կլինի բոլորին:

Ակումբի ձևավորմանը իսկապես խոչընդոտում է կրթահամալիրի սովողներին ու դասավանդողներին լավ չճանաչելը: Սա ժամանակի լուժման խնդիր է, որը համարյա լուծվում է:

Ակումբը ունի երեք մասնաճյուղ: Չնայած որ ակումբային գործունեությունը նախատեսված է բարձր դասարանի սովորողների համար, կրտսերներում էլ ակումբը աշխատանքներ է տանում` ընտրովի առարկայի հետ զուգադրությամբ:

Միջին դպրոցի ու Ավագ դպրոց վարժարանի 16 սովորողներ ակումբային աշխատանքները կատարում են միասին: Բացի շաբաթական երկու անգամ հանդիպելուց, յուրաքանչյուր սովորողի հետ կատարվում է անհատական աշխատանք` ըստ նախասիրությունների ու հանձնարարության: Այս աշխատանքը կատարվում է հնարավոր ազատ պահերին հանդիպելով, օնլայն քննարկումներով, նյութերի խմբագրմամբ ու կայքում տեղադրելով: Սովորողների հետ կատարվել են այցելություններ` կրթահամալիրից դուրս հարցազրույց անցկացնելու համար:

Նոր դպրոցում ակումբը գործում է որպես ընտրովի աշխատանք և ներառված է դասացուցակում: Նոր դպրոցում ակումբի աշխատանքը Նոր ռադիոյի կազմակերպմանն է օգնում, հանձնարարությունները տրվում են տիկին Մարգարիտի` ռադիոթողարկման համար նախատեսած թեմաներով:

Հիմնական դպրցում ակումբը գործում է որպես առանձին միավոր: Այստեղ սովորողները բավական ակտիվ են, հետաքրքրասեր: Հոկտեմբերից այստեղ ռադիոլրագրության փորձեր են կատարվում, հավաքվում են նյութեր, խմբագրվում են, դասարանային քննարկումներ են կատարվում: Արդեն եթերի է պատրաստ երկու հաղորդում, որոնք խմբի մյուս անդամների պատրաստ լինելուն պես կսկսվեն  հեռարձակվել ինտենետային ռադիո տարբերակով:

Ակումբում լրագրողական  նյութերից բացի քննարկումներ են ծավալվում նաև սովորողների կատարած ֆոտոների ու տեսանյութերի մասին: Նույն սովորողը երբեմն երկրորդ ու երրրոդ անգամ է ստանում նույն նյութը պատրաստելու հանձնարարությունը:

Ակումբն իր գործունեության ընթացքում մեկնարկել է մեկ նախագիծ` «Որդան կարմիր»: Այդ նախագծի առաջին ուսումնական ուղևորությունն արդեն իրականացրել է դեպի Որդան կարմիր արգելավայր: Նախագծի շրջանակներում պետք է կազմապերպվեն  ուղևորություններ դեպի Կենդանաբանության ինստիտուտ, որտեղ կտենսնեք, թե ինչ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում որդան կարմիրի ուսումնասիրության գործում, Մատենադարան, որտեղ պետք է տեսնենք, թե ինչպես է կատարվում որդանից ներկանյութ ու դեղանյութ ստանալու գործընթացը, Սարդարապատի թանգարան ու Ազգային պատկերասրահ, որտեղ կտեսնենք որդան կարմիրի կիրառությունը:

Մեկ այցելություն էլ այս նախագծի շրջանակներում գարնանը նախատեսել ենք դեպի Քոբայրի ու Ախթալայի վանքեր, որտեղ որմնակարչության մեջ կիրառված որդան կարմիր ներկը բավական լավ է դիմակայել ժամանակի ու բնության փորձություններին:

Բացի ռադիոնախագծից, ակումբը նախատեսել է մի քանի նոր ծրագրեր:

«Ինչպես սկսվեց ամեն ինչ»-այս նախագիծը հին հուշերը վեր հանելու, հին պատմությունները նորոգելու համար է: Ակումբի անդամները փնտրում են մարդկանց, ովքեր եղել են կրթահամալիրի հիմնադրման ակունքներում, մասնակցել ու ստեղծել են այն ինչ մենք հիմա սիրով վայելում ենք:

Առաջին հարցազրույցն արդեն վերցրել են Աշոտ Բլեյանինց, որը հրապարակվել է կայքում: Արդեն պատրատ է Աշոտ Մանուչարյանի հետ արած հարցազրույցը: Հիմա պատրաստում են Աշոտ Տիգրանյանի խոսել: Ակումբի սովորողներով փնտրում ենք նաև մարդկանց, ովքեր Հայաստանում չեն, բայց առնչություններ են ունեցել կրթահամալիրի հետ:

«Տարօրինակ Հայաստան»-փնտրում ենք Հայաստանի հետ կապված տարօրինակ պատմություններ, վայրե, իրադարձություններ, մարդիկ և այլն: Արդեն նախատեսել ենք այցելությունը Երևանի Էրեբունի համայնք, որտեղ մի վայր կա, ուր մագնիսական դաշտը անսովոր կերպ է գործում:

«Ինչ ունենք մենք»- թեմա առ թեմա անդրառադնալու ենք հայկական մշակույթի տարբեր ճյուղերին, կազմակերպելու ենք այցելություններ տարբեր մշակութային կենտրոններ, տարբեր մասնագետների:

«Ինչպես են աշխատում ԶԼՄ-ները»- այս նախագծի շջանակում կազմակերպվելու են այցելություններ տարբեր լրատվամիջոցներ` հեռուստաընկերություններ, ռադիոներ, խմբագրություններ: Կազմակերպվելու են վարպետաց դասեր` թե կրթահամալիրում, թե այլ խմբագրություններում:

Այս ամենից բացի ակումբը զբաղվում է կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմամբ, մասնակցում է բոլոր նախաձեռնություններին` որպես լրատվամիջոց:

Ակումբը կազմակերպում է մամուլի ասուլիսներ`կլրթահամալիրի ու դրսի լրագրողների համար:  Դրսից եկած լրագրողին աջակցում է, որ հեշտությամբ պատրաստեն իրենց ռեպորտաժն ու արագ գտնեն անհրաժեշտ մարդկանց: