• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆոտոակումբ: Հաշվետվություն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ֆոտոակումբի գործունեությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեության ուղղություններից մեկը Ֆոտոակումբն է, որի փորձում է աշակերտներին արվեստի հրաշագործ աշխարհ ներգրավել:

Ֆոտոակումբի հիմնական նպատակն է աշակերտներին ծանոթացնել լուսանկարչության էսթետիկային,տեխնիկային, լուսանկարչական արվեստի և հիմանկան սկզբունեներին և կանոններին:

Աշակերտները ուսումնական պրոցեսի ընթացքում  սովորում են  պատկերի կառուցման սկզբունքներին ,ծանոթանում են այնպիսի կանոնների հետ, ինչպիսին են ֆոտոկոմպոզիցիա, հեռանկար,  պատկերի գունային և տոնային լուծում , լույսի և ստվերի համաչափություն :

Ակումբայնի պարապմունքների ընթացքում աշակերտների ձեռք բերված գիտելիքների հետ զուգահեռ անցկացվում են նաև գործնական պարապնունքներ,որոնք ընդանում են .ոչ միայն դպրոցի տարածքում, այլ նաև դպրոցի սահմաններից դուրս,կախված լուսանկարչության ընտրված Թեմատիկայինց:

Դասարանում ծանոթանալով լուսանկարչության տեսակներին ,օրինակ  բնապատկեր, դիմանակար ,ժանրային լուսանկարների հետ , նրանց հանձնարարվում է նաև ինքնուրույն աշխատանքներ,որոնք իրականացվում են դասընթացներից դուրս` որպես տնային աշխատանք:

Դպրոցը ընձեռելով ինտեռակտիվ շփման լայն հնարավորություն` ստեղծել է ինտերնետ `կայք (Mskh.am) ,որը հասանելի է ոչ միայն  որսուցիչներին ,այլև աշակերտներին: Վերջինիս շնորհիվ աշակերտները հնարավորություն ունեն իրենց լավագույն լուսանկարները տեղադրել կայքում, որտեղ  գործում է Միջին դպրոցի ենթակայքը: Այս ենթակայքում ստեղծված է  “Ֆոտոակումբ” էջը, որում աշակերտները տեղադրում են իրենց կողմից ստեղծված  ֆոտոշարքերը :

Ֆոտոակումբի սաները իրենց առցանց գործունեությունը ծավալում են նաև լուսանկարահանելով Դպրոցում ավանդական դարձած Մեդիա ուրբաթը և այնուհետև տեղադրելով կայքում:

 Ինչպես նշվեց դասընթացների գործնական պարապմունքները  անցկացվում են ոչ միայն դպրոցի սահմաններում , այլ դրա հետ միաժամանակ կազմակերպվում են արշավներ Հայաստանի տեսարժան և պատմական վայրեր , որոնք ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում արտահայտելու իրենց լուսանկարչական գիտելիքները և տաղանդը: Դրանց վառ օրինակներց է արշավ դեպի Ամբերդ, ու այցելել էինք լուսանկարելու նպատակով:

Ֆոտոակումբի սաների աշխատանքները կարող եք դիտել  Ֆոտո-Էքսպոի ժամանակ,որտեղ ներկայացված են աշակերտների լավագույն աշխատանքների մի մասը:

Ֆոտոակումբի գործունեությունը սկսվել է Սեպտեմբերի 5 ից, անցկացվել է 21 պարապմունք,որոնցից 11 անցկացվել է Դպրոցից սահմաններից դուրս:

Ակումբի մասնակիցները թվով 15 են:

Միասին կազմակերպված արշավները 1 է ,ճանապարհորդություն դեպի Ամբերդ

Առցանց տեղադրված և քննարկված ֆոտոշարքերց տեղադրվել է 4 Մեդիա ուրբաթ և 14 ֆոտոշարք, ֆոտոակումբի սաների աշխատանքներից և ճանա-պարհորդությունից: