• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարի գալուստ, մադինացիներ

 

Սեպտեմբերի 21-իճամփորդությունը երկար հիշեցինք: Մադինացիների ջերմ հյուրընկալությունը, Արմաղան լեռը: Մենք էլ Սեբաստացու տոնի կապակցությամբ, կրթական կապերը ամրապնդելու համար Գեղարքունիք մարզի Մադինա գյուղի դպրոցի սովորողներին հրավիրեցինք կրթահամալիր: Ոգևորությունն ու սպասումը մեծ էր: Հանդիպեցին Սուրբ երրորդություն եկեղեցու բակում: Ճիշտ է բոլորը տղաներ էին, բայց ընկերացանք, ոգոևորված սկսեցին պատմել մեր հրաշք կթահամալիրի , ավանդույթների, նախագծերի, կրթական ծրագրերի մասին: Հետո պարզեցինք, որ աղջիկ չեն բերել այստեղից տանելու նպատակով: Սկզբում եղանք Մեդիա կենտրոնում, մասնակցեցինքՀանրակրթական Տեխնոպարկի բացմանը: Մեր հյուրերը, ինչպես բոլորը շատ-շատ հավանեցինքաստղացուցարանը: Մեդիակենտրոնից    ուղևորվեցինք դեպի Գեղարվեստի դպրոց, որտեղ էլ տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը: Հյուրերի հետ շրջեցինք դպրոցով, Գեղարվեստի սովորողները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, շրջեցինք արհեստանոցներով, պարտեզով: Եվ եկանք Մայր դպրոց, որտեղ ընկեր Արշակի հետ մադինացիներին մի քանի պար սովորեցրինք, ճաշեցինք, վերջում էլ մասնակցեցինք տոնական Մեդիաուրբաթին:

Կարծում եմ` հյուրերը այնքան հավանեցին մեր կրթահամալիրը, որքան մենք Արմաղանը:

Առիթից օգտվելով էլ նորից մեկ անգամ շնորհավորում եմ մեզ`սեբաստացիներիս, կրթահամալիրի տոնի առթիվ: