• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորամուտներ արհեստագործականում

Սեբաստացիների տոնին ամենաշատ նորոմուտները նախատեսել է Արհեստների ավագ դպրոցը: Այսօր այստեղ տեղի ունեցան միանգամից մի քանի նորամուտներ` կերպարվեստի, խեցեգործության, բիզնեսկենտրոնի, մոդելավորման, վարսավիրական, ոսկերչության արհեստանոցների:

Մենք մեծ հաճույքով մասնակցեցինք այդ ամենին: Մենք շրջեցինք բոլոր  արհեստանացներով: Նորաբաց Բիզնես կենտրոնում Սուրեն Պարսյանը մեզ ներկայացրեց  կենտրոնի նպատակները, ծրագրերը, ասաց որ ամեն ինչ չէ, որ կախված է շատ ֆինասից, նա մեզ խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է օգտվել ֆինանսներից կամ բիզնես ուենալ: Նա ներկայացրեց նաև էկոլոգիական, շատ հարմարավետ  պայուսակների ծրագիրը:

Արհեստագործականում շրջելիս մեզ միացան Վաղարշապատի թիվ 2 դպրոցի սաներն իրենց ուսուցիչների հետ: Այստեղ մենք հանդիպեցինք նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին, ովքեր մեզ մոտ պրակտիկա են անցել:  

Իսկ հետո մենք գնացինք խոհարարական արհեստանոց: Սովորողները շատ համեղ ու գեղեցիկ ֆուրշեթ էին կազմակերպել:

info.mskh ակումբ

Էլեն և Սվետա Հովհաննիսյաններ