• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գանձայի հյուրերին ընդունելու մասին

 

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» միջոցառմանը մասնակցում է Գանձայի Շ. Ռուսաթավելու անվան դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը: Նրանց մասնակցությունը տոներին պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Ռինա Շագինյանին, Շամիրամ Պողոսյանին և Գոհար Բալջյանին.
  2. գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի հյուրատանը և/կամ սովորողների տանը (հյուրերի ընտրությամբ).
  3. սնունդը կազմակերպել դպրոց-պարտեզում (նախաճաշ), գեղարվեստի դպրոցում (ճաշ), արհեստների դպրոցում (ընթրիք).
  4. Էջմիածին այցելությունը և գիշերային զբոսանքը մայրաքաղաքում կազմակերպել կրթահամալիրի ավտոբուսով:

 

                 Կրթահամալիրի տնօրեն՝                                    Ա. Բլեյան