• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման մասին

Կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացման նպատակով.

  1. պարտադիր համարել, որ.
    սկսած 1-ին դասարանից` սովորողները օգտվեն իրենց էլփոստի օրագրերից.
    մինչև դեկտեմբերի 1-ը կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող` սկսած 7-րդ դասարանից ունենա անձնական բլոգ և իր ուսումնական աշխատանքը ներկայացնի այնտեղ. դեկտեմբերի 2-ին դպրոցների ենթակայքերում ավարտել սովորողների բլոգների հղումների տեղադրումը.
    4-6-րդ դասարաններում խրախուսել սովորողի ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը` նկատի ունենալով, որ երկրորդ կիսամյակից դա լինելու է պարտադիր յուրաքանչյուրի համար.
  2. հաստատել գնահատման միասնական էլեկտրոնային մատյանների տեսակները և դրանց վարման կարգերը.
    2-4 տարեկանների գործունեության գնահատման մատյան. 
    5 տարեկանների մատյան.
    1-ին դասարանի մատյան. 
    2-3-րդ դասարանների մատյան.
    4-րդ դասարանների մատյան.
    5-6-րդ դասարանների մատյան.
    7-9-րդ դասարանների մատյան.
    10-12-րդ դասարանների հանրակրթական դասընթացների մատյան. 
    10-12-րդ դասարանների, քոլեջի մոդուլային դասընթացների գնահատման մատյան.
    երկարօրյա ուսուցման խմբերի մատյան.
  3. միասնական էլեկտրոնային մատյանները գործածության մեջ դնել նոյեմբերի 19-ից.
  4. կրթահամալիրի գնահատման ծառայության ղեկավարի ներկայացմամբ նոյեմբերի 19-ին հաստատել «Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» կարգը, որտեղ արտացոլված կլինեն մատյանների վարման կարգերը: 

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան