• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջինը Հայաստանում

Գիտենք, որ Սեբաստացիները զբաղվել են նաև թարգմանական գործունեությամբ: Մենք՝ նոր սեբաստացիներս, շարունակում ենք նրանց գործը: Բացում ենք փակագծերը. ընկեր Նունեի հետ միասին պատրաստվում ենք հիմնադրել գիտահանրամատչելի TV ալիք` SmartTV.am: Անակնկալը որոշեցինք մատուցել կրթահամալիրի տոնի նախօրյակին:

Մենք օտարալեզու տարբեր կայքերից փնտրում, գտնում ենք smart, ասել է թե` խելացի տեսանյութեր ու թարգմանում հայերեն: Դրանք հիմնականում հետաքրքիր հայտնագործությունների, գյուտերի մասին պատմող տեսանյութեր են` քայլող տնից ու թռչող հեծանիվից մինչև կենսաբանական աչք ու Nasa-ի նորագույն բացահայտումներ:

Նախագիծը սկսել էինք դեռ աշնանային արձակուրդների ընթացքում: Ամբողջ շաբաթվա ընթացքում կատարեցինք մեզ ուղարկված  թարգմանությունները, ապա խմբագրեցինք ու ձայնագրվեցինք

Վերջում ուզում ենք տեղեկացնել, որ մեր պատրաստած տեսանյութերից մի քանիսը «Սեբաստացու օրերի» ընթացքում կտեղադրվեն կայքում: Հուսով ենք, որ դրանք Ձեզ համար էլ հետաքրքիր կլինեն:

Նյութը` Մերի Թելունցի, Ասյա Թադևոսյանի

Խոսքի մշակումը` Նարեկ Սահակյանի, 9.2 դաս.