• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային օրերը <<Հանդուրժողականության ակունքների>>շրջանակներում

Պատմեմ, թե ինչպես են անցնում մեր օրերը այս ճամբարում:

Առավոտյան 8:30 մեզ արթնացնում են տվյալ օրվա պատասխանատու երկրի ներկայացուցիչները, բայց մինչև արթնանում ենք կես մարդ ենք դառնում (ախր շատ ենք հոգնում է): Ժամը 9:00-ին գնում ենք նախաճաշելու այնուհետև համայնքային ժամն է, որի ընթացքում հավաքվում են նույն ազգերի ներկայացուցիչներ և պատրաստվում իրենց օրվան: Ասեմ, որ այստեղ էլ ենք անում ՙ ՙ ընդնուր պարապմունք՚ ՚ առավոտյան ժամը 11:00 - ին գնում ենք բակ ՙ ընդանուր պարապմունք ՙանցկացնելու , բայց այստեղ չի հնչում ՙ ՙԱնդաստանը՚ ՚ , այլ՝ տարբեր երկների օրներգը և բարձրացնում են դրոշը: Սա կարծես թե այդ օրվա անոսն է, որից պարզ է դառնում, թե ինչ է մեզ սպասվում ամբողջ օրվա ընթացքում: Ավարտելուց հետո շրջում ենք ամբողջ հյուրանոցով մեկ և տարբեր սենյակներում մեզ պատմում են տվյալ երկրի մասին, թե ինչպիսին են նրանց սովորույթները, պարերը, երգերը և այլն, ու մեզ ՙ ՙ տնային առաջադրանք է ՚ ՚ տրվում , որը խմբով պետք է կատարենք և ներկայացնենեք երեկոյան հանդիսության ժամանակ: ժամը 14:00- ին ճաշում ենք և մեկ ժամ մեզ տրվում է հանգստանալու ժամանակ, անկեղծ ասած չենք էլ հասցնում հանգստանալ, քանի որ այդ ժամը կարծես MSKH –ի ժամը լինի, գրում ենք նյութեր, դնում ֆոտոշարք և այլն , այս նյութն էլ եմ այս ժամին գրում: 15-00 - ից 16-00 սպորտի ժամ է, այնուհետև մեր խմբերով կատարում ենք մեզ տրված առաջադրանքնենը: 18-00-ին գնում ենք մեր ընտրած խմբակները՝, օրինակ պարի, երգի, լրագրության, սեղանի ձևավորման և այլն: Ընթրում ենք 19:00-19:30, իսկ 19:30-19:55 պատրաստվում ենք երեկույթին, որը սկսվում է 20:00-ին այն երկիրը իր մեջ ներառում է տվյալ ազգի մշակութի մի փոքրիկ մասը բեմադրության, պարերի, ինտերակտիվ խաղերի և ցուցադրության միջոցով և ավարտվում է 22-00-ին, 30 րոպե դիսկոտեկից հետո 22-30-ին հավաքվում ենք խմբով քննարկելու ավարտվող օրը:  Ժամը 23:00- ին քնելու: Ահա և մեր ճամբարային օրը Բակուրիանիում:

Գոհար Մովսիսյան