• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իմ ազատությունը» խորագրով մրցույթ

Կրթահամալիրում անցկացվող «Սեբաստացու օրեր» տոնին ընդառաջ, 10-րդ դասարանի սովորողներ Թամարա Ստեփանյանը, Վիկա Մարկոսյանը և հասարակագետ Արտակ Զարգարյանը հայտարարում են «Իմ ազատությունը» խորագրով ֆոտոմրցույթ:

Մրցույթին մասնակցելու պայմանները`

  1. Ձեր արած լուսանկարները` «Ազատությունն իմ աչքերով» թեմայի շուրջ
  2. Լուսանկարի մեկնաբանություն` Էսսեի կամ բանաստեղծության տեսքով:

Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20-ը: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին: