• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոհեր գրաբարի դասից հետո

 

Խնդրեցէ՛ք`  եւ  տացի ձեզ,  հայցեցէ՛ք` եւ  գտջիք, բախեցէ՛ք`  եւ բացցի  ձեզ:  Զի  ամենայն  որ  խնդրէ`  առնու, եւ  որ  հայցէ`  գտանէ,  եւ  որ  բախէ`  բացցի  նմա:

                                                              Ղուկաս  ԺԱ, 9-10

 

Իմ կարծիքով, եթե մի բան շատ ես ուզում, դա կատարվում է, Ես չեմ խոսում նյութական ցանկություների մասին, խոսքս հոգևորի մասին է:  Եթե քեզանից կախված է ինչ- որ մի բան, ապա հույսդ  մի՛ դիր Աստծու վրա և փորձի՛ր  ինքդ  հասնել  քո ցանկության իրականացմանը,   բայց լինում է, երբ քեզանից կախված չէ  ոչ մի բան,  այդ պահին միայն կարող է Աստված օգնել: Ինձ  հետ եղել են  այդպիսի  դեպքեր,  որ Աստված  օգնել է ինձ, այսինքն`  դուռը բախել եմ, և այն բացվել է իմ առաջ:

                                             Մկրտչյան   Քնարիկ  9-1 դասարան

 

Իմ կարծիքով, եթե ինչ - որ բան ցանկանաս ու հավատով խնդրես Աստծուց, ապա անպայման կհասնես դրան. Աստված քեզ կտա դա, բայց եթե ինչ- որ բանի կարող ես հասնել, վաստակել, ապա Աստված չի տա դա քեզ, քանի որ, եթե նա ամեն ինչ տա քեզ, էլ ոչ մի փորձություն չի լինի քո կյանքում, աշխատանք ու ջանք գործադրելու կարիք էլ չի լինի: Այդ դեպքում կյանքը անիմաստ ու անհետաքրքիր կլինի: Օրինակ` ես կարող եմ արժանանալ մարդկանց կողմից հարգանքի ու սիրո, եթե մի քիչ աշխատեմ վրաս, այդ պատճառով էլ Աստված ինձ այդքան էլ չի օգնի այդ հարցում, իսկ եթե խնդրեմ Աստծուց, որ օգնի ինձ հաղթահարել ինչ - որ փորձություն կամ էլ ինչ- որ դեպքում օգնի գտնել ճիշտ ճանապարհը, ապա նա անպայման կօգնի ինձ: Աստված բոլորիցս լավ գիտի, թե ում ինչ է հարկավոր տվյալ պահին ու ամեն մեկին տալիս է այն, ինչ համարում է, որ այդ պահին պետք է նրան: Եթե ինչ- որ բան ենք խնդրում Աստծուց, բայց չի կատարվում մեր խնդրածը, պետք չէ հուսահատվել, քանի որ որոշ ժամանակ հետո անպայման կհասկանանք, թե ինչու Աստված չտվեց մեզ մեր խնդրածը ու ինչ կլիներ, եթե այդ պահին նա մեր խնդրածը տար մեզ:

                                               Խաչատրյան Տաթևիկ 9-3 դասարան

 

Խնդրանքը  կիրականանա միայն այն դեպքում, երբ խնդրված է անկեղծ հավատով և վեր է մարդու ուժերից: Բայց երբեմն Աստված տալիս է այն, ինչ որ մեզ պետք է իրականում, այլ ոչ թե մեր ցանկությունը: Երբ խնդրանքը չի իրականանում Աստծուց նեղանալու փոխարեն մարդը պետք է մտածի իր գործած սխալի մասին և լինի ավելի անկեղծ կամ փորձի խնդրանքը իրականացնել սեփական ուժերով:

                                            Վարդանյան      Ռաֆայել   9-3 դասարան

 

Եթե մեզ պետք լինի ինչ որ բան,Աստված միանգամից կզգա և առանց մեր աղաչելու, պաղատելու ինքը կկատարի այդ ցանկությունը: Մենք պետք է գործենք, որ գտնենք, կարող ենք խնդրել,  բայց նախապես պետք է գործենք,  որպեսզի գտնենք:   Չորս  տարի առաջ ես շատ էի խնդրում Աստծուց և հայրիկիցս,  որ ունենայի սկեյտ: Անցավ մեկ տարի,  ու մենք գնացինք հանգստանալու: Երբ մենք մտանք Վրաստան, ես  դարձյալ հայրիկիս ասացի.  <<Կկգնե՞ս ինձ սկեյտ>>:  Հասանք Թբիլիսի,  մտանք մի փոխադրամիջոցների խանութ,  և հայրիկս հանկարծ ասաց:

--Սկեյտ կուզե՞ս: Երբ ես լսեցի այդ բառերը,  ուրախությունից համբուրեցի նրան:
   Եվ այդ օրը դարձավ անմոռանալի և երջանկության օր: Երբ հայրիկս սկեյտ  գնեց, ես նրան ուրախությունից ասացի.

-Ես մինչև կյանքիս վերջ խելոք կպահեմ ինձ:

 

                                            Շահինյան  Դավիթ, 9-3 դասարան

 

Ես հավատում  եմ, որ եթե դու Աստծուց ինչ-որ բան շատ ես ուզում, նա քեզ դա անպայման  տալիս է: Օրինակ` երկու տարի առաջ, տատիկս ծանր հիվանդացել էր և ես Աստծուց խնդրեցի, որ նա առողջանա,և նա շուտով  առողջացավ:

 

                                                  Նշանյան Ստեփան, 9-1 դասարան