• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշվետվություն

      «Սնունդ և խոհանոց, հայակական խոհանոցի առանձնահատկությունները, սննդի հիմնական խնդիրները» հետազոտական աշխատանքի շրջանակում արհեստագործական ավագ դպրոցի խոհարարների և վարսահարդարների խմբի  հետ, հոկտեմբերի 25-ին ուղևորվեցինք Վարդենիս՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս երթուղով: Ըստ նախնական պայմանավորվածության մեր առաջին կանգառը Գավառի էքսպրես փախլավայի թխման արտադրամասն էր, բայց ճանապարհին շեղվեցինք և այցելեցինք Հայրիվանք: Գավառում մասնակցեցինք փախլավայի թխման ամբողջն ընթացքին, մեր խոհարար սովորողները օգնեցին և իհարկե սովորեցին փախլավայի թխման շատ գաղտնիքներ: Ասեմ, որ մեզ նաև հյուրասիրեցին և տվեցին փախլավայի բաղադրատոմսը:  http://mskh.am/am/23756                                                                                       Գավառում այցելեցինք տեղի մանկատուն, նվիրեցինք գրքեր, զրուցեցինք և իհարկե անցկացրեցինք ֆլեշմոբ: Վարդենիս հասանք ,երբ արդեն մթնում էր և ժամանակն էր մեր ձեռքերով փռի կարտոֆիլ պատրաստել: Հարկավոր էր տեսնել այդ ամենը՝ մրոտ ձեռքեր, ծիծաղ, ուրախություն և պատրաստածը ուտելու հաճույք: Գիշերակացի հարցում մեզ օգնել էր տիկին Հերմինեն, մեզ հյուրընկալեցին նրա ծնողները: Առավոտյան վաղ արթնացանք, պետք է սովորեինք պատրաստել Վարդենիսի ավանդական Խանգալ ճաշատեսակը: Այդ հարցում մեզ սիրով օգնեց Սուսան մորաքույրը: Սովորողները ուշադրությամբ հետևում էին, լսում հմուտ խոհարարի ասածները և սիրով կատարում դրանք:            http://arhest.mskh.am/node/672

Հոկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին մեզ սպասում էին Վարդենիսի պետական քոլեջում: Այնտեղ մեզ սպասվում էր ջերմ և հյուրընկալ ընդունելություն: Ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, մեր դպրոցում գործող արհեստները: Մեզ հետ տարել էինք արհեստները ներկայացնող տեսաֆիլմեր, մեր ձեռքերով պատրաստված աշխատանքներ, որոնք գրավեցին բոլորի ուշադրությունը: Մեզ հետ տարած դասագրքերը նվիրեցինք քոլեջի գրադարանին, շրջեցինք իրենց արհեստանոցներով, ճաշակեցինք քոլեջի խոհարարական խմբի սովորողնորի պատրաստած ուտեստները: Մենք էլ օգնեցինք նրանց ու հետո միասին պարեցինք: Ամեն ինչ հրաշալի էր, մենք ձեռք բերեցինք նոր ընկերներ, ովքեր մեզ կայցելեն շատ շուտով: Մեր վերջին կանգառը Նորատուսն էր իր խոսող խաչքարերով: Կարծում եմ ծրագիրը հաջողվեց և անպայման պետք է շարունակություն ունենա:        http://arhest.mskh.am/node/673