• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստագործական ավագ դպրոցի ճամփորդության մասին

«Սնունդ և խոհանոց, հայկական խոհանոցի առանձնահատկությունները, սննդի հիմնական խնդիրները» թեմայով հետազոտական աշխատանք իրականացնելու, հայկական խոհանոցի առանձնահատկություններին ծանոթանալու, Վարդենիսի պետական քոլեջի փորձին ծանոթանալու և նրանց հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու նպատակով կազմակերպել այց Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս: Այդ նպատակով.

  1. հաստատել խմբի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Անահիտ Մելքոնյանին, օգնական՝ Հերմինե Կոստանյանին.
  3. մասնակիցների մեկնումը` հոկտեմբերի 25-ին, ժամը 08:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, Երևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս երթուղով, վերադարձը՝ հոկտեմբերի 26-ին` Վարդենիս-Մարտունի-Գավառ-Երևան երթուղով.
  4. խմբի մեկնումը` հոկտեմբերի 25-ին, ժամը 8:00, Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտից, ՍԵՄԱՐ 04 837 պետհամարանիշի միկրոավտոբուսով, վարորդ՝ Ազատ Խաչատրյան (հեռ. 094 20 22 14), վերադարձը՝ հոկտեմբերի 26-ին.
  5. ըստ պայմանավորվածության՝ գիշերումը կազմակերպել Վարդենիս քաղաքում, սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով.
  6. խմբի սովորողներին «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից հատկացնել 5.000-ական դրամ` որպես մեդիաօլիմպիադայի մրցանակ (ընդամենը 55.000 դրամ).
  7. կրթահամալիրի գրադարանի միջոցով հատկացնել ուսումնական գրականություն` Վարդենիսի պետական քոլեջի սովորողներին նվիրելու համար.
  8. Անահիտ Մելքոնյանի պատասխանատվությամբ մասնակիցներին տրամադրել.

    պրոյեկտոր

    ձայնագրիչ

    ուսումնական ֆիլմեր

    նեթբուք

  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

 

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան
 

AttachmentSize
PDF icon havelvac_1.pdf32.68 KB