• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը մեկնարկեց

 

Այսօր Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում մեկնարկեց  «Նոթբուքնի ինձ դասընկեր»ծրագրով Ստեփանակերտի և Շուշիի դպրոցների 125 ուսուցիչների վերապատրաստումը:

Հինգ աշխատանքային խմբերում օրը սկսվեց ծանոթությամբ: Սկզբում լսեցինք նրանց. Ուսուցիչներն ունեին բազմաթիվ հարցեր, անհանգստություններ, մտավախություններ: Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես պետք է դասի ժամանակ օգտագործեն իրենց սովորողների ձեռքին եղած նեթբուքները:

Հետո մենք ներկայացանք, ներկայացրինք «Նոթբուքնի ինձ դասընկեր» ծրագիրը, կրթահամալիրի փորձը,  պատմեցինք  կրթահամալիրի մասին, ծանոթացրինք Դպիր ամսագրին, Տիգրան Հայրապետյան գրադարանին, ենթակայքերին:

Նրանք ոգևորվեցինք ու անցան գործի. այս պահին երեք խմբերում խիստ աշխատանքային մթնոլորտ է: Ուսուցիչները ստեղծում են իրենց առաջին էլեկտրոնային հայերեն, ռուսերեն և անգլերեն էջերը, իսկ երկու խումբը տիկին Մարինեի հետ սովորում է ստեղծել կարաոկեներ:

Վերապատրաստման մասին հետաքրքրվողներն էլ քիչ չէին. Այստեղ էին Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողական խումբը, Արցախի  «Լուսարար» թերթի թղթակիցը,   ԼՂՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը:

Շարունակելի