• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քառօրյա ճամբար Վայոց Ձորի մարզում՝ Եղեգիսի կիրճում կազմակերպելու մասին

Կրթահամալիրը, շարունակելով Վայոց Ձորի մարզի դպրոցների հետ իրականացվող կրթական փոխանակման, հայրենագիտական, էկոլոգիական ծրագրերը, կազմակերպում է մեդիաօլիմպիադայի մասնակիցների քառօրյա ճամբար Եղեգիս գյուղի «Սիրանուշ» հայորդաց տանը: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  3. ստեղծագործական հավաքի ղեկավար նշանակել Արտակ Զարգարյանին, օգնական՝ Արմինե Բաբայանին.
  4. նախապատրաստական աշխատանքը` ճամբարի ծրագրի և աշխատակարգի քննարկում, աշխատանքի բաժանում, անրաժեշտ նյութի ուսումնասիրում, ճամբար տարվող տեխնիկայի, իրերի և նյութերի հավաքում, ավարտել հոկտեմբերի 23-ին` ժամը 17.00.
  5. մասնակիցների մեկնումը` հոկտեմբերի 24-ին, ժամը 8:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, Երևան-Արենի-Նորավանք-Եղեգիս-Արատես երթուղով, վերադարձը՝ հոկտեմբերի 27-ին` Սելիմի լեռնանցք-Նորադուզ-Սևան-Երևան երթուղով.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել FORD 10 ՍՕ 908 և Գազել 15 ԼՕ 884 մակնիշի  մակնիշի մեքենաներով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55) և Գարիկ Հովհաննիսյան (հեռ. 093 20 87 81).
  7. ըստ պայմանավորվածության՝ գիշերումը կազմակերպել Եղեգիս գյուղի «Սիրանուշ» հայորդաց տանը, սնունդը՝ ծնողների միջոցներով.
  8. խմբի սովորողներին «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից հատկացնել 5.000-ական դրամ` որպես մեդիաօլիմպիադայի մրցանակ (ընդամենը 125.000 դրամ).
  9. կրթահամալիրի գրադարանի միջոցով հատկացնել ուսումնական գրականություն` Արատես, Արենի, Հերմոն և Եղեգիս գյուղերի դպրոցականներին նվիրելու համար.
  10. Արտակ Զարգարյանի պատասխանատվությամբ մասնակիցներին տրամադրել.

    պրոյեկտոր

    ձայնագրիչ

    ուժեղացուցիչ

    ուսումնական ֆիլմեր

    նեթբուք

  11. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

 

 

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

 

AttachmentSize
PDF icon havelvac_1.pdf39.09 KB
PDF icon havelvac_2.pdf42.16 KB