• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային մանկապատանեկան ճամբարի մասնակցության մասին

«Եվրոասիական հրեական կոնգրես» ՀԿ-ն Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Վրաստանի Բակուրիանի հանգստի գոտում կազմակերպում է «Հանդուրժողականության ակունքներ» միջազգային մանկապատանեկան ճամբարը: Ճամբարի հայաստանյան պատասխանատու մրցույթի արդյունքներով ընտրվել է կրթահամալիրի աշխատող Սուսաննա Դավթյանը: Հայաստանից ճամբարի մասնակից 21 սովորողներն ընտրվել են մրցույթով: Ճամբարին կրթահամալիրի սովորողների պատշաճ մասնակցությունն ապահովելու համար.

  1. թույլ տալ Սուսաննա Դավթյանին մասնակցել ծրագրին, հոկտեմբերի 26-նոյեմբերի 12-ը նրա բացակայությունը համարել հարգելի` պահպանելով աշխատավարձը.
  2. հաստատել կրթահամալիրից ճամբարին մրցույթով ընտրված սովորողների ցուցակը.

    Հովականյան Արթուր - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.

    Մովսիսյան Լիա - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.

    Մովսիսյան Գոհար - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.

    Մկրտչյան Աննա - միջին դպրոց, 9-րդ դաս.Մ

    կրտչյան Էլեն - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.

    Խանզրադյան Իզաբելլա - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.

    Խաչիկյան Շահանե – Գեղ. ավագ դպրոց, 12-րդ դաս.

    Ոսկերչյան Տիգրան – Գեղ. ավագ դպրոց, 12-րդ դաս.

    Ղարիբյան Արման  – Գեղ. ավագ դպրոց, 12-րդ դաս.

    Մկրտչյան Վահե - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.

    Հակոբյան Սարգիս – միջին դպրոց, 8-րդ դաս.

    Կարապետյան Սուրեն -  միջին դպրոց, 8-րդ դաս.

    Միրզոյան Ռաֆայել  – միջին դպրոց, 8-րդ դաս.

     

     

  3. սովորողների մասնակցությունը համարել ուսումնական աշխատանք` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 11-ը հանրակրթական դասընթացների ուսուցումը կազմակերպելով հեռավար.

  4. սովորողների խմբին ուղեկցելու համար կրթահամալիրի դասավանդող Էմանուել Ագջոյանին գործուղել Վրաստան ս.թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը.

     

    ճամբարին պատրաստվելու համար նշանակել ամենօրյա ուսումնական պարապմունքներ, որոնց հրավիրել մասնակցելու նաև երևանցի մյուս ճամբարականներին.

    ռուսերեն. կընտրվեն և կմշակվենՀայաստանի և հայկական մշակույթի, հեղինակային կրթական ծրագրի, ճամբարի ծրագրով պահանջվող մյուս պրեզնետացիաները. պարապմունքի ղեկավար` Ժաննա Հակոբյան.

    երգի-պար. ղեկավար` Արշակ Գասպարյան

  5. ճամբարի կրթահամալիրիցի մասնակիցները իրենց հետ տանում են կրթահամալիրի ռուսերեն և անգլերեն տեղեկատվական թերթիկներ, կրթահամալիրային նյութերի ռուսերեն CD` ճամբարին նվիրելու համար (պատասխանատու՝ Զարուհի Առաքելյան), ֆոտոխցիկներ, ձայնագրիչներ, նոթբուք-նեթբուքներ (պատասխանատու՝ Մարի Գաբանյան), mskh.am նշաններ, շապիկներ, հայկական տարազ (տարրեր) (պատասխանատու՝ Թամարա Հարությունյան).

     

    ճամբարի նախապատրաստական աշխատանքի և ճամբարային առօրյայի անընդհատ լուսաբանումը պատմությամբ, ֆոտոշարով, տեսանյութով, ռադիոնյութով, ֆիլմով, համարել պարտադիր ուսումնական աշխատանք.

  6. խմբի մեկնումը հոկտեմբերի 30-ին` ժամը 21:00, «Սասունցի Դավիթ» կայարանից, վերադարձը` նոյեմբերի 12-ին.

     

    մասնակիցների սննդի և կեցության ծախսերը հոգում է ճամբարի կազմակերպիչ կողմը.

  7. Երևան-Թբիլիսի-Երևան ճանապարհածախսը հոգում են սովորողների ծնողները:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան